Լրահոս
Օրվա լրահոսը

EurasiaNet. «Հեյդար Ալիեւն ու հայկական դրոշը»

Մայիս 20,2013 19:14

Երկար ժամանակ է, ինչ հայերը, ադրբեջանցիները, քրդերը, հրեաները եւ վրացիները Թբիլիսիում իրար կողք կողքի են ապրում: «Եվրասիա նեթ» լրատվականում գրում է լրագրող Օնիկ Գրիգորյանը:

Փողոցներից մեկում հայերին պատկանող ադրբեջանական թեյատուն կա, մեկ այլ տեղ՝ ադրբեջնցիների ռեստորանում հայ աղջիկը մատուցող է աշխատում:

Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները սովոր են իրար կողք-կողքի ապրել, սակայն դա չի նշանակում, որ անհարմար իրավիճակներ չեն պատահում:

Վերջերս Հեյդար Ալիեւի արձանի հետեւում հայտնվել էր Հայաստանի դրոշը: Այն ծածանվում էր այդտեղ մինչեւ մայիսի 10-ը՝ ադրբեջանական ծաղիկների տոնի օրը, որը նվիրված է Հեյդար Ալիեւի տարեդարձին: Այդ օրը դրոշը անհետացել էր, մեկ օր անց կրկին հայտնվել:

Դրոշի հայտնվելու, անհայտանալու ու կրկին հայտնվելու ճշգրիտ պատճառները չեն հաստատվել: Բաղնիքի ղեկավարությունը (Ալիեւի արձանը գտնվում է ադրբեջանական բաղնիքների տարածքում) հասանելի չէր մեկնաբանություն տալու համար. «Նրանք պարզապես ինչ-որ ձեւ տարբեր երկրների դրոշներ են ընտրել», – ասել է բաղնիքի աշխատակիցներից մեկը:

Թբիլիսիի Ադրբեջանի դեսպանատունը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության Վրաստանի գրասենյակը չեն պատասխանել դրոշի հետ կապված հարցումներին:

Իրավիճակին ծանոթ աղբյուրների պնդմամբ, Ադրբեջանի դեսպանը հայկական դրոշը հանելու համար անձամբ այցելել է բաղնիքների սեփականատերերին:

Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը գնացել էր Հեյդար Ալիեւի այգի, որպեսզի նկարահանի կիսանդրին եւ վիրավորական դրոշը, սակայն ենթադրվում է, որ թույլ չեն տվել:

Երբ դրոշը կրկին հայտնվեց, ըստ աղբյուրների, Ադրբեջանի դեսպանը զայրացած եւս մեկ անգամ այցելել է բաղնիք:

Բաղինքի աշխատակիցը, որը հրաժարվել է անունը հրաապրակել՝ հերքել է, թե հայկական դոոշը որեւէ տարաձայնությունների առիթ է  դարձել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031