Այսօր ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց ՀԱԿ-ի՝ Մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Այդ առչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ անձամբ ինքը դեմ է քվեարկել այդ օրինագծին: Նրա խոսքերով՝ «Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը երբ քննարկվում էր՝ ես ելույթ եմ ունեցել, որի ժամանակ հայտնել եմ, որ սա այն խնդիրը չէ, որը պետք է շարունակ շահարկվի, շարունակ ինչ-որ հանձնաժողովներով փորձ արվի Մարտի 1-ը բացահայտել: Մարտի 1-ի էջը միշտ մնալու է մեր պատմության մեջ որպես չփակված էջ, պարզապես պետք է պահանջատեր լինենք եւ դատաիրավական համակարգից եւ դատախազությունից, որպեսզի կարողանանք բացահայտել: Սա է խնդիրը: Թե չէ հանձնաժողովներ ստեղծելով՝ որեւէ խնդիր չի լուծվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ