Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայր եւ որդի մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ

Մայիս 20,2013 17:52

Վեճից հետո հարեւանը ինֆարկտից մահացել է

 Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվում է խուլիգանության մեջ մեղադրվող Արամայիս Ղալաչյանի եւ նրա որդու` Յուրի Ղալաչյանի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` 2010թ. նոյեմբերի 16-ի գիշերը Արամայիս Ղալաչյանը ջերմոցի կաթսան կարգավորելու համար Լոռու մարզի Արջուտ գյուղ է կանչել իր որդիներ Յուրի Ղալաչյանին և Արտյոմ Մայիլյանին: Ապա գիշերվա ուշ ժամին իր ամառանոցի հարևանությամբ ապրող Ռոբերտ Մանուկյանից պարզաբանումներ ստանալու համար, իր տղաների հետ գնացել է նրանց տուն և ջուր անցկացնելու հարցի վերաբերյալ վիճել են, ծեծի է ենթարկել նրա կնոջը` Վերգուշ Խաչատրյանին, խանգարել նրանց գիշերային անդորրը, քարերով հարվածել են նրանց դարպասին, տվել հայհոյանքներ:

Յուրի Ղալաչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոր` Արամայիս Ղալաչյանի հետ վիճաբանել է Վերգուշ Խաչատրյանի և Ռոբերտ Մանուկյանի հետ, ծեծի են ենթարկել Վերգուշ Խաչատրյանին, քարերով հարվածել են Մանուկյանի տան դարպասներին:

Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը այդ գիշեր վեճից հետո ինֆարկտից մահացել է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031