Մայիսի 19-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1976 թ. ծնված Սերգեյ Զ.-ն և հայտնել, որ ժամը 05.30-ի սահմաններում նկատել է, որ Պարոնյան փողոցի թիվ 9 շենքի մոտ կայանված իր «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենայից մի երիտասարդ փորձում է գողանալ հետևի լուսարձակները, որը նկատելով իրեն` դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված անձը նույն օրը, ժամը 07.30-ին, գողություն կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ նա 1986 թ. ծնված Արմեն Ն.-ն է, որը 2012 թ. դեկտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն