Իտալիայի Կրեմա քաղաքում անցկացվող. սամբոյի Եվրոպայի 2013թ առաջնության վերջին օրը ևս մեկ մեդալ Հայաստանի հավաքականի օգտին նվաճեց մեր փորձառու մարզիկներից Վաչիկ Վարդանյանը: 68 կգ քաշայինների մրցապայքարում նա ճանաչվեց երկրորդը և արժանացավ արծաթե մեդալի:
Ավելի վաղ երկրորդ տեղն էր զբաղեցրել նաև Տիգրան Կիրակոսյանը /52 կգ/, երրորդ՝ Սոսե Բալասանյանը /52 կգ/ և Մավրիկ Նասիբյանը 74 կգ/: Այսպիսով, հայ սամբիստները հայրենիք կվերադառնան երկու արծաթե և երկու բրոնզե մեդալով:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա