Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում դատական կատարածուների ծառայության վարչական շենքի մոտ այսօր տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով, նախնական տվյալներով, երեք մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` պայթեցվել են երկու ավտոմեքենաներ, առաջին պայթյունից տուժածներ չեն եղել, իսկ 15 րոպե անց հետեւել է երկրորդը:
Դաղստանի իրավապահները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակում:
Ռուսաստանյան նույն լրատվական գործակալությունը նշում է, որ ոստիկանության տվյալներով վիրավորների թիվը 10-ն է, մինչդեռ Դաղստանի բժշկական շրջանակներում իր աղբյուրները հաղորդում են 22 հոսպիտալացվածների մասին:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Դաղստանի իրավապահները հայտնել էին, թե զոհվել է ութ մարդ:
«Ազատություն» ռադիոկայան