Վարչական դատարանը այսօր մերժեց Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով «Բարեւ Երեւան» դաշինքի հայցադիմումը:
Դատարանը հիմնավոր համարեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման մեջ ամրագրված այն դրույթը, ըստ որի` ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Հայցադիմումը «Բարեւ Երեւան»-ի լիազոր ներկայացուցիչ Լուսնե Պետրոսյանը ներկայացրել էր մայիսի 15-ին: Այն բաղկացած էր 52 էջից, իսկ փաստական նյութը ներկայացվել էր 9 հատորով՝ շուրջ հազար էջ ընդհանուր ծավալով:
Իրինա Հովհաննիսյան
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան