Փորձն անհաջողության է մատնվել
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Արման Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 24-ին իր աներոջ՝ Գառնիկ Հակոբյանի հետ, վերջինիս ավտոմեքենայով Վրաստանից անվադողեր գնելու նպատակով ուղեւորվել է Բագրատաշենի սահմանային հսկիչ անցագրային կետ, որտեղ Ա. Վարդանյանը ավտոմեքենայի սրահից հափշտակել է աներոջ որդու՝ Սեւակ Հակոբյանի անձնագիրը: Արման Վարդանյանի անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հաստատող կնիք չի եղել, նա սահմանային հսկողության է ներկայացել աներձագի անձնագրով: Սակայն սահմանն այդ կերպ անցնելու Ա. Վարդանյանի փորձը չի հաջողվել: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով եւ 34-329 հոդվածի 1-ի մասով: Ա. Վարդանյանը նախկինում դատված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ