Միլիարդատերն իր քաղաքացիական կնոջից դուստր ունենալու համար աստղաբաշխական գումարներ է ծախսել:
«Forbes» հրատարակության տվյալներով, «Չելսիի» սեփականատերը գլխավորել է աշխարհի ամենաթանկ երեխաների հայրերի վարկանիշային ցուցակը: Նա իր «Eclips» նավով միայն Նյու Յորքի նավահանգստում կայանելու համար շաբաթական վճարել է $ 200 հազար: Իսկ քանի որ նավն այնտեղ է փետրվարի կեսերից, ընդհանուր գումարը կազմում է $ 1,6 միլիոն: Հանդեսը, սակայն, հաշվի մեջ չի մտցրել այդ ամբողջ ընթացքում նավի վրա սպասարկումը, սնունդը, հիվանդանոցի ծախսերը եւ այլն:
Սկզբից էլ ենթադրվում էր ու դա հետագայում հաստատվեց, որ ամուսինները, որոնք ցանկանում էին, որ իրենց ապագա դուստրը` Լեյան, ծնվի հենց Նյու Յորքում, այդքան ժամանակ հանգիստ սպասել են այդ ժամին: Եվ «Eclips»-ը նրանց համար ավելի հարմարավետ կացարան է եղել, քան շքեղ հյուրանոցները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ