Հունիսի 16-ին «Եվրոպա Նոստրա»-ն կհրապարակի Եվրոպայում առավել վտանգված 7 պատմամշակութային կառույցների ցանկը: Անցած ամիս հրապարակված 14 ամենավտանգված կոթողներից բաղկացած նախնական ցանկում ներառված են հայկական երկու եկեղեցիներ: Հաղորդում է «Հաֆինգթոն փոստ» թերթը:
Դրանցից մեկը Արագածոտնի մարզում գտնվող 5-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է: Գրեթե ամբողջությամբ ավերված կառույցին սպառնում է նաև պարբերաբար տեղի ունեցող ջրհեղեղները:
Մյուսը՝ Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում գտնվող 5-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը մինչև 20-րդ դարը ծառայել է հայերին, սակայն այժմ լքված հուշարձան է:
«Եվրոպա Նոստրա»-ն ծրագրում է «փրկարարների խումբ» ուղարկել՝ բոլոր կառույցները հետազոտելու և վերականգնողական նախագծեր մշակելու: Ծրագիրը կներակայացվի դեկտեմբերին, Բրյուսելում նախատեսված «Եվրոպական ժառանգության քաղաքականություն» համաժողովի ժամանակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ