Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք կարող չբարձրաձայնել իրաքաբնակ եզդիներին սպառնացող վտանգի մասին»

Մայիս 20,2013 16:26

Եզդիները դիմել են  ՀՀ Ազգային ժողովի  «Ժառանգություն» խմբակցությանը

 Արդեն երկար տարիներ է, ինչ Իրաքում բնակվող եզդիները ենթարկվում են հալածանքների իրենց ազգային-կրոնական պատկանելության համար: Եզդիների նկատմամբ սպառնալիք կա յուրաքանչյուր քայլափոխի:Մուսոլման կրոնական և քաղաքական առաջնորդները եզդիների անվանում են անհավատներ և այդպիսով թշնամանք սերմանում նրանց նկատմամ: վերջին տարիների ընթացքում եզդիների նկատմամբ բազմաթիվ հարձակումներ են իրականացվել:

Սպառնալիքներ և պայթյուններ

1. 26.06.2007 թվականին ահաբեկիչները ռումբեր տեղադրել Սինջարի Դոմիզ գյուղում սպառնացել էին եզդիներին լքել իրենց բնակավայրը հակառակ դեպքում իրենք ռումբերը գործի կգցեն:Եզդիները ստիպված եղան ենթարկվել սպառնալիքներին:

 

2. 19.07.2007 թվականին իսլամիստ ահաբեկիչը սպառնում էր եզդիներին և քրիստոնյաներին, որպեսզի նրանք լքեն Մոսուլը քաղաքը և Նինվեյ շրջանի մահմեդականներին նա կոչ էր անում գալ Մոսուլ, որպեսզի իրենք ղեկավարեն այդ շրջանը:

3. Քրուրդ կրոնավորներ` մոլաները կրոնական միջոցառումների ժամանակ կոչ էին անում պայքարել <<անհավատների>> դեմ: Այս գործում հատկապես աչքի է ընկել Մոլլա Ֆարզանդան:

4. 2004 թվականին Նինվեյ շրջանի հասարակական վայրերում և Մոսուլի համալսարանում կախել են հաղորդագրություններ՝ ոչ մահմեդականներին կոչ անելով լքել քաղաքը, այլապես նրանք կսպանվեն:

6. 2004 թվականի Ռամադանի ժամանակ սպանվել է Սինջարից երկու եզդի՝ Հազիմ Շինգալին և Սուլեյման Ֆարսոն, որովհետև նրանք ծխախոտ էին վաճառում:

7. 2004 թվականի մարտին հայտնվեցին հայտարարություններ, որոնք մահմեդականներին կոչ էին անում սպանել բոլոր եզդիներին, ինչի դիմաց նրանք հանգուցյալ աշխարհում կստանան հավերժական հաճույք: 2004 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսուլի համալսարանում տարածվել են բրոշյուրներ, որոնցում սպառնում էին բոլոր այն ուսանողներին և դասախոսներին, ովքեր չեն ծածկում իրենց մազերը:

 

8. Շեյհան քաղաքում մեկ շաբաթ անց՝ 2004 թվականի հոկտեմբերի 1-ին Իմամ Օմար ալ-Խաթթաբը Կարիմը Մոհամեդ Աարեֆ մզկիթում բոլոր եզդիներին կոչ էր անում մահմեդականություն ընդունել, այլապես նրանք կկրեն խիստ պատիժներ: Շեյհան քաղաքը համարվում է եզդիներով բնակեցված ամենամեծ քաղաքը:

9. 2004 թվականի հոկտեմբերի 16-ին եզդիների առաջնորդ Միր Թահսինը հարձակման է ենթարկվել ահաբեկիչների կողմից Շեյհանում Բաադրիե գյուղի մոտակայքում:

10. «Al-Itijah al-akhar» թերթի N164 2004 թվականի հունվարի 10-ին հրապարակել է Adnan Muhammad al-Toba հոդվածը, որում եզդիներին ներկայացնում էին որպես հանցագործներ: Այնտեղ մահմեդական համայնքին կոչ էր արվում քայլեր ձեռնարկել բոլոր անհավատների դեմ:

11. 2007 թվականի փետրվարի 15-ին Շեյհան քաղաքում 2000-ից ավել քուրդ մահմեդականներ հարձակվել են եզդիների վրա (Մոսուլ քաղաքից 50 կմ դեպի հյուսիս, հյուսիսային Իրաքում): Այդ ակցիան նպատակ ուներ ոչնչացնել կրոնական և մշակութային կենտրոնները:

a- Նրանք ահաբեկել և այրել են «Լալիշ» սոցիալ-մշակութային կենտրոնը:

b- Շեյհանում այրվել է Բաբա Շեխի ընդհանուր ժողովի սրահը:

c – Այրվել է ալկոհոլային խմիչքների վաճառք իրականացնող խանութ, որի սեփականատերը Դարման Ռաշոն էր:

d- Եզդիների առաջնորդ Թահսին Բեկ արքայազնի տան դիմաց այրվել է երեք տրոնսպորտային միջոց:

e- Շեյհանում գողացվել է եզդիների հոգևոր խորհրդանիշները, որոնց վիրավորական կոչերով հարվածում էին ոտքերով, այսպիսով պղծել են եզդիների հոգևոր խորհրդանիշները::

Գոյություն ունեն վկայություններ և ապացույցներ, որ քրդական «փեշմերգա» բանակը նույնպես գաղտնի կերպով դավադրություն են կազմակերպել քրդական ապստամբների հետ, ովքեր հարձակում են կազմակերպել արքայազնի տան և այլ եզդիական կառույցների վրա: Ինչպես նաև պեշմերգա քրդական բանակի աջակցությամբ ապստամբները բազմաթիվ անգամ հարձակումների են ենթարկել եզդի ազգաբնակչությանը:

12. 07.11. 2012 թվականին Բաշիկ և Բախսան գյուղերում (Մոսուլ քաղաքից 13 կմ դեպի հս-արլ)տեղի է ունեցել եռակի պայթյուն, որի արդյունքում սպանվել է երկու եզդի տղամարդ, ինչպես նաև ավիրվել են մի շարք խանութներ և մասնավոր շենքեր:

13. Սինջարում 13.09.2012 թվականին պայթեցվել է ավտոմեքենա, ինչի արդյունքում տուժել և ավիրվել են բազմաթիվ մասնավոր շենքեր:

14. 17.12.2012 թվականին ավտոմեքենան պայթել է եզդիների հարսանեկան վրանի մոտակայքում: Պայթյունը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող Բաբեր գյուղում: Պայթյունի արդյունքում այրվել և փլուզվել են բազմաթիվ շինություններ:

Սպանություններ

2007 թվականի ապրիլի 23-ին, Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հրապարակայնորեն գնդակահարվեցին ազգությամբ 24 եզդիներ:

16.03.2008-ին եզդիաբնակ Խանասոր գյուղում սպանվեցին ութ հոգանոց ընտանիքի բոլոր անդամները:

2007 թվականի օգոստոսի 14-ին հարձակման ենթարկվեցին եզդիաբնակ Sheikh Siba Khuder և Qahtanyah գյուղերը, որի հետևանքով զովեցին ավելի քան 545 ազգությամբ եզդիներ:

Ահաբեկչական հարձակում Սինջարում 06.03.2010 -ին: Սրա հետևանքով սպանվեցին չորս վիրավորվեցին տասնմեկ եզդիներ:

16.01.2011-ին Շեյխանում սպանվեց երեք եզդի կին:

18.9.2011 թվականին Մոսուլի զինված ուժերի ութ տանկեր ներխուժում են եզդիաբնակ Խանասոր գյուղ: Միջադեպի արդյունքում սպանվում է ազգությամբ եզդի Էլիաս Բադալը վիրավորվում է իր որդին: Զինվորականները գյուղում թալան են իրականացնում:

30.07.2011 թվականի Բաղդադում սպանվեցին չորս եզդիներ:

29.09.2012 թվականին եզդիաբնակ Սինջար շրջանի վրա կատարած հարձակման արդյունքում սպանվեցին երեք եզդիներ, վիրավորվեցին երեքը:

25.11.2012 թվականին Դհոկում սպանվեց հղի եզդի կին )նմանատիպ դեպքերը կարելի է դեռ երկար թվարկել):

Այս և մնացած այլ հանցագործությունները եզդիների նկատմամբ կատարվել են ազգային-կրոնական հողի վրա: Իրաքի սահմանադրությամբ և օրենքներով չեն պաշտպանվում ազգային փոքրամասնությունների, և, մասնավորապես, եզդիների իրավունքները: Այսօր իրաքաբնակ եզդիները կանգնած են մեծ վտանգի առջև: Արդեն իսկ հարյուր հազարավոր եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը, նրանց մեծ մասը բնակություն է հաստատել Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Քաղաքակիրթ աշխարհը չի կարող անտարբեր լինել Իրաքում ծավալվող իրադարձություններին: Այնտեղ պետք է ապահովված լինեն բոլոր ազգերի իրավունքները, հետևաբար չպետք է վտանգված լինի որևէ ազգային փոքրամասնության գոյություն: Այսօր Իրաքում բնակվող եզդիների և ասորիների խնդիրները անտարբերության են մատնված: Ապրելով Հայաստանի Հանրապետությունում, ունենալով լիարժեք արտահայտվելու և մեր խնդիրները ներկայացնելու ազատություն, մենք չենք կարող չբարձրաձայնել իրաքաբնակ եզդիներին սպառնացող վտանգի մասին: «Ժառանգություն» կուսակցությունը մշտապես եղել է մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր մեր երկրում, ուստի խնդրում ենք բարձրաձայնել այս խնդրի մասին ձեր խմբակցության անունից ևս:

 «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031