Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆուրշետների կազմակերպչին` փորձաշրջան

Մայիս 20,2013 16:19

Aravot.am-ն անդրադարձել է «Դարմ» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Օգանեզովի քրեական գործին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով Մարատ Օգանեզովը դատապարտվել էր երեքուկես տարվա ազատազրկման:

Վերքննիչ բողոքով ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան էր դիմել Օգանեզովի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանը (լուսանկարում):

Հիշեցնենք, որ Մարատ Օգանեզովը զբաղվել է ֆուրշետների կազմակերպմամբ: Նրա «Դարմ» ՍՊ ընկերությունը գրանցված է եղել հարկային մարմիններում: Օգանեզովը, ըստ մեղադրանքի կողմի, խուսափել էր կատարել հարկային պարտավորությունները, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ եւ պետությանը պատճառել էր 12.182.000 ՀՀ դրամի վնաս: Մ. Օգանեզովի նկատմամբ ընտրվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նա իրեն մեղավոր չէր ճանաչել կանխամտածված սնանկության գործողություններ կատարելու եւ հարկերից խուսափելու համար:

Մինչ վերաքննիչ բողոքի քննությունը, Մարատ Օգանեզովը փակել էր վնասը, վերականգնել պետությանը հասցված վնասը:
Այսօր ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ  դատարանը Ս. Չիչոյանի նախագահությամբ ավարտեց վերաքննիչ բողոքի քննությունը, եւ  պայմանական ազատազրկման դատապարտեց Մարատ Օգանեզովին, պատիժը չի կիրառվի, նրա համար կիրառվեց երկու տարվա փորձաշրջան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031