Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կատարյալ կլիներ, եթե…». շարունակում են երիտասարդները

Մայիս 20,2013 16:15

 

Կրկին ժամանակն է լիցքաթափվելու ու երիտասարդների մտքերին ծանոթանալու: Օրվա նախադասությունը սկսում ենք այսպես՝ «Ամեն ինչ կատարյալ կլիներ, եթե…». շարունակում են երիտասարդները:

«Ամեն ինչ կատարյալ կլիներ, եթե երկրում ժողովրդավարություն լիներ», – ասում է 23-ամյա Միքայելը:

20-ամյա Արսենի համար էլ կատարելությունն այլ բնույթ ունի. «Ամեն ինչ կատարյալ կլիներ, եթե չլիներ դավաճանությունը, խաբկանքն ու կեղծավորությունը», – ասում է նա:

«Ամեն ինչ կատարյալ կլիներ, եթե մարդիկ ձգտեին այդ կատարելությանը, – կարծում է 22-ամյա Սոֆին, – բայց միևնույն ժամանակ ասում են, թե կատարյալը դադարում է այդպիսին լինել, եթե այն ձեռք է բերվում»:

Շատերը մեջբերեցին նաև Սալվադոր Դալիի հայտնի տողերը. «Մի վախեցեք կատարելությունից, միևնույն է, դուք  դրան չեք հասնի»:

«Ամեն ինչ կատարյալ կլիներ, եթե լիներ հավատ, հավատ երազանքների ու ցանկությունների իրականացման հանդեպ», – կարծում է 18-ամյա Իրինան:

20-ամյա Հրայրի համար էլ կատարելությունը անձնական երջանկությունն է, ասում է. «Ամեն ինչ կատարյալ կլիներ, եթե նա չմերժեր ինձ»:

«Ամեն ինչ երբեք էլ չի կարող կատարյալ լինել, – կարծում է 21-ամյա Մարգարիտան, -քանզի կատարելության ոչինչ ու ոչ ոք հասնել չի կարող»:

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031