Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը Հրանտ Բագրատյանից օգնություն խնդրեց՝ իրենց «տկար կարողությունների» հարցում

Մայիս 20,2013 16:03

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին այսօր զայրացրել էր վարչապետի վերլուծությունը՝ կառավարության ծրագրի տեսքով: Նա ԱԺ նիստում ասաց. «Դուք ճիշտ չեք ասում, որ ՀՀ-ն ստանում է ամենաէժան գազը, այդպիսի բան չկա: Պետք է հիշեք, որ այսօր ստանում է 132 դրամ, առաջարկվող տարբերակը՝ 221: Երբ մենք ասում ենք, որ գազը 440-ով է վաճառվում Ուկրաինային, Ուկրաինան ստանում է ի վերջո ավելի էժան գին սպառողի համար, քան թե ՀՀ-ում: Դուք ՀՀԿ-ի հետ միասին ուղղակի մեղք ունեք գազի համար: Կարեւոր է վերջնական գինը: Չի կարող պատահի 100 միավոր ապրանքն արժենա, 100 միավոր էլ Հայաստանի սահմանից Նոյեմբերյան, Երեւան բերելը: Եթե ՀՀ կառավարությունը ընդհանապես չխառնվի գազի գնագոյացման գործին՝ ես կարծում եմ, գազը կէժանանա»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ իրենց տկար կարողությունները վերլուծական, պատրաստ են հարստացնել Հրանտ Բագրատյանի շնորհիվ. «Հուսով եմ, դուք կօգնեք»: Նա վստահեցրեց, որ իրենց մասնակցությունը գազի գնի համար եղել է միայն սահմանի վրա՝ գազի գնի շուրջ բանակցություններ վարելը, որ մեզ գազ մատակարարվի ամենաէժան գնով: Նա նշեց, որ ամենաէժան գնով գազը ստանում է Բելառուսը: Ռուսաստանը չի կարող որեւիցե այլ երկրի ավելի էժան գազ մատակարարել, քան մատակարարում է Բելառուսին: Ի տաբերությւոն Բելառուսի, մեր վրա ավելանում է 30 տոկոսանոց գնի ավելացում, քանի որ իրենք ունեն արտահանման համար 30 տոկոսանոց տուրք: Վարչապետը նշեց, որ ելքեր են փնտրում, թե ինչպես անեն, որ այդ տուրքը չգործի ՀՀ ներկրվող գազի վրա. «Ինչ վերաբերում է ներքին սպառողների համար ինչ գներ են լինելու՝ դա կառավարության լիազորություններից դուրս հարց է»:

Հրանտ Բագրատյանին բացատրությունը չգոհացրեց. «Ձեզ շատ հանգիստ ձեւով ասվում է՝ գործ չունեք սահմանի վրա գազի գնի հետ:  Նայեք գազի վերջնական գինը: Ուղղորդելով մեր ուշադրությունը սահմանային գնին՝ շփոթություն եք մտցնում: Այդ թիվը  պետք է բազմապատկեք երկուսով:

Փառք Աստծո, մեր հանրապետությունը երբեք էժան գազ չի ստացել: Կառավարությունը խառնվելով գործին, չէ՞ որ ունենք մեկ մատակարար, միայն թանկացնում է գազը: Ձեզ ասվում է, որ այդքան երկար-բարակ խոսելու փոխարեն փորձեիք բնակավայրերից մեկում ստեղծել գազի սպառման կոոպերացա, օրինակ՝ Երեւանում: Դա կբերեր  գազի գնի իջեցմանը՝ 30 տոկոսով: Ձեզ ասվում է՝զբաղվեք կոնկրետ գործով, դուք ասում եք՝ Հայաստանը էժան գազ է ստանում:  Ձեզ ասում ենք՝ ոչ, դա ճիշտ չէ, էստեղ ի՞նչ հարց կա վիճելու»:

«Ամենեւին ցանկություն չունեմ ձեզ հետ վիճելու»,- արձագանքեց Տիգրան Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ տիրապետում են այն ինֆորմացիային, թե ամբողջ աշխարհում ինչ գնով է տեղ հասնում գազը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031