Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետին թույլատրվեց տեսակցել կնոջ եւ երեխաների հետ

Մայիս 20,2013 15:59

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր սկսեց ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով Վարդան Սեդրակայանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Բացի մեկ վկայից` Խաչատուր Պողոսյանի զոքանչից, այլ վկա չէր ներկայացել:

Առավոտյան երեք այլ վկաներ սպասել էին իրենց «հերթին», սակայն դատարանին անհասկանալի պատճառներով հեռացել էին:
Բացի Պարույր Հայրիկյանի կնոջից եւ աղջկանից, մնացած վկաներին բերման ենթարկելու միջնորդություն արեց մեղադրող Արամ Ամիրզադյանը: Իսկ թե ինչու, Հայրիկյանի ներկայացուցիչը` Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ ինքը կապահովի իր վստահորդի կնոջ եւ որդու ներկայությունը:
Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան,  ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը գրավոր դիմել էր դատարանին, որպեսզի իր պաշտպանյալի հետ  կնոջ` Ռուզաննա Թովմասյանի, երեք երեխաների տեսակցության արգելքը վերացվի: Ի դեպ, արգելքը վերացվեց,  կողմերից որեւէ մեկը չառարկեց տեսակցության դեմ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի մեկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031