Պարզաբանում է «ԱՄՕ»-ն
Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է «արժեքավոր արվեստի գործեր» Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության մենեջեր Կարեն Բաբայանը սույն լիտոգրաֆիան ձեռք է բերել Աբովյան փողոցում գտնվող հուշանվերների խանութից՝ 85 000 դրամով (վճարման կտրոնն առկա է): Անհարկի շահարկումներից խուսափելու համար Բաբայանն ինքն է լիտոգրաֆիան թողել մաքսային ծառայությունում, որտեղ այն գտնվում է այս պահին: Փորձագիտական եզրակացությունից հետո, հուշանվերը կվերադարձվի Կ. Բաբայանին, երբ վերջինս վերադառնա արձակուրդից:
«ԱՄՕ» մամուլի ծառայություն