Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրիկյանի վրա կրակողի զոքանչը ցուցմունք է տալիս (Ֆոտոշարք)

Մայիս 20,2013 15:19
PrevPhoto
NextPhoto

ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի  դեմ մահափորձի գործով մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ Վարդան Սեդրակյանը կազմակերպել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի՝ այս տարվա հունվարի սկզբներին Վարդան Սեդրակյանը ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանին եւ Սամվել Հարությունյանին տվել է 1000 դոլար գումար, որը նրանք հավասար կիսել են: Խաչատուրը 1941թ. գործարանային արտադրության «Նագան» զենքը մինչ մահափորձը փորձարկել է, այնուհետեւ ճշտել են Հայրիկյանի երթուղին եւ հունվարի 31-ին  հարմար պահ ընտրելով, երբ Հայրիկյանը մոտեցել է իր տան շքամուտքին, 1 մետր հեռավորությունից, քողարկված հրազենով 2 անգամ կրակել է:  Ըստ մեղադրանքի՝ Խաչիկ Պողոսյանը դիմել է փախուստի եւ նստել էր ոչ թե իրեն սպասող Սամվել Հարությունյանի «Վոլվո» մեքենան, այլ մեկ այլ մեքենայով հեռացել էր, հետագայում հեռախոսով կապվելով Սամվելի հետ: Էպոսագետ Սեդրակյանը ընդհանրապես չընդունեց իրեն մեղսագրվածը, իսկ երկու ամբաստանյալներն ասացին, որ մահափորձ չեն արել, այլ վախեցել են եւ մասնակի մեղավոր ճանաչեցին իրենց: Այսօր առաջին վկան Խաչիկ Պողոսյանի զոքանչն էր՝ Կարինե Հելչակյանը: Նա ասաց, որ իր փեսան շատ լավ հայր է, լավ մարդ է եւ շատ հավասարակշռած է: Նա համաձայն չէր Վ. Սեդրակյանի ասածներին՝ «նարկաման, նարկոտիկ, մենք էլ շատ բան կարող ենք ասել», չէր կիսում լրատվամիջոցների հնչեցրածը, թե «անլեգալ է ապրում», հայտնելով, որ նա ունի գրանցում, տուն, եւ որ նախկինում մեկ անգամ արած սխալը չի կարելի շարունակ երեսով տալ. «Ենթադրում եմ, որ դուք եք դրդել, պարոն Սեդրակյան: Դուք էիք ասում, որ պիտի վառեմ… այդքան չի, ինչքան իմ մեքենայի անիվը… Իմ փեսան ասել է՝ տասը թեկնածու էլ լինի՝ Սերժ Սարգսյանն է անցնելու: Ես զարմանում եմ, որ այլ թեկնածություններ էլ էին դնում: Իմ փեսան քաղաքականությունից հեռու էր»: Զոքանչ Կարինեն    մեկ անգամ եւս հայտնեց, որ ինչպես Խաչիկը, այնպես էլ Սամվելը չէին կարող նման բան անել, որովհետեւ Հայրիկյանի հետ կապ չունեին: Երբ Վարդան Սեդրակյանն ասաց, թե ինչպես ինքը, այնպես էլ Պ. Հայրիկյանը նախընտրական քարոզչության ժամանակ ասել են, որ երբեւիցե կապ չունեն իրար հետ, այստեղ Խաչատուր Պողոսյանի զոքանչն ասաց. «Դե լավ, եթե դուք  չեք պատվիրել, ո՞վ է»: Դատական նիստի ժամանակ վկան նաեւ ասաց, որ Խաչատուր Պողոսյանը եթե չճանաչեր Սեդրակյանին, ապա իր ենթադրությամբ՝ չէր անի այն, ինչ եղել է:  Ի դեպ, դատարանին նա տեղեկացրեց, որ Խ. Պողոսյանը Վ. Սեդրակյանից գնել է «Վոլվո» մեքենան եւ ամեն ամիս 200.000 դրամ էր վճարում դրա համար: Մինչ այդ նա ուներ «Գազ 21010» ավտոմեքենա: Վկայի հարցաքննությունն ավարտվեց: Դատարանը հայտարարել է ընդմիջում՝ այլ վկաների մասնակցությունն ապահովելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031