Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչ-որ չափով երազանքս իրականացավ».Լեյլա Սարիբեկյան

Մայիս 20,2013 14:33

Ինչո՞ւ ընտրվեց  հենց ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը՝ Հ. Պարոնյանի «Բաղդասար Ախպար» օպերետում Անուշի դերը խաղալու համար:

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս հարցին պատասխանելով՝ «Բաղդասար Ախպար» օպերետի բեմադրիչ, կոմպոզիտոր Հրանտ Աղաջանյանն ասաց. «Մեզ ոչ միայն պետք էր դերասանուհի, այլ՝ հրաշալի վոկալ տվյալներով երգչուհի: Ինձ հարկավոր էր, որ Անուշը լիներ սպիտակամորթ, բարձրահասակ»,- նշեց օպերետի բեմադրիչը՝ նկատելով, որ շատ կարեւոր էր, որ Անուշի դերակատարը թեկուզ մազերի հաշվին, ունենար նաեւ մեծ գլուխ:

«Ամբողջ կյանքում երազել եմ Տիգրանյանի «Անուշը» երգել: Ինչեւէ, կարող եմ ասել, որ ինչ-որ չափով երազանքս իրականացավ»,-անկեղծացավ Լեյլա Սարիբեկյանը:

Նրա խոսքով՝ Անուշի դերը բավականին հակասական է, քանի որ Անուշը եւ ամուսնացած է եւ միաժամանակ սիրեկան ունի:

«Իսկապես անմարդկային ճիգեր օգտագործեցի, եւ եթե չլիներ կենդանի երգելու փորձը, չէի կարողանա հաղթահարել»,- խոսելով օպերետի պրեմիերայից ստացած իր տպավորություններից՝ ասաց երգչուհին:

«Բաղդասար Ախպար» օպերետի հովանավոր, ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի խոսքով, իր նպատակն է արվեստի միջոցով հայ ժողովրդին համախմբել:

«Շատ մեծ ներկայացում է, նորություն է Հայաստանի համար, ողջ հայության համար: Կմաղթեմ, որ բոլորդ միասնական լինեք»,- ասաց բարեգործը:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031