Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապահ որոշ պաշտոնյաներ անհանգստացել են եւ ստիպել ՀՀԿ-ին դեմ քվեարկել». Գագիկ Ջհանգիրյան

Մայիս 20,2013 14:30
jhangiryan

ՀԱԿ-ը կարծում է, որ գործադիր իշխանության ներկայացուցիչներն են խանգարել, որ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի՝ իրենց նախաձեռնությամբ

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հրավիրած ասուլիսում անդրադարձավ Մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց նախաձեռությանը՝ ՀՀԿ-ի ցուցաբերած դիրքորոշմանը: Նա հիշեցրեց, թե հանձնաժողովում այդ հարցի քննարկման ժամանակ ինչ խոստում էին տվել Հանրապետականնները եւ հիմա ինչպես վարվեցին. «Հանձնաժողովում միաձայն դրական եզրակացության արժանացավ: Դրանից հետո, ի զամանս ինձ, երբ հարցը մտավ օրակարգ, պարզվեց, որ ՀՀԿ-ն էլի ունի մի փունջ առաջարկություններ»: Նա վստահեցրեց, որ իրենք անչափ զիջող վերաբերմունք են դրսեւորել, որպեսզի ստեղծվի այդ ժամանակավոր հանձնաժողովը. «Առաջարկել են մի շարք դրույթներում շեշտադրումները մեղմել: Օրինակ շարադրանքում եղել է՝ որեւէ առաջընթաց չի եղել սպանությունների բացահայտման հարցում, իրենք առաջարկել են գրել՝ մեղավոր անձինք չեն բացահայտվել: Դրան էլ ենք համաձայնվել: Բայց ՀՀԿ-ն դրժեց իր այն հավաստիացումը, որ կողմ են քվեարկելու այդ նախագծին: Ես այն կարծիքին եմ, որ առանց բավարար լիազորությունների, պառլամենտական այսպիսի հանձնաժողովի ստեղծումը ի սկզբանե նշանակում է տապալել հարցի լուծումը եւ որեւէ եզրակացության հանգելը, ուստի մենք չգնացինք այն վերջին զիջմանը եւ հարցը դրեցինք քվեարկության»:

Հարցին՝ ի՞նչը ստիպեց ՀՀԿ-ին վերջին պահին դրժել խոստումը՝ նա պատասխանեց, որ գուշակություններ անել չի սիրում, բայց կարծում է, որ այդ որոշման նախագիծը, որը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն՝ լուրջ անհանգստություններ պատճառեց հատկապես իրավապահ որոշ մարմինների որոշ պաշտոնատար անձանց. «Ես անուններ չեմ տա: Ինձ թվում է, որ դա էլ գործադիր իշխանության լծակներով տեղափոխվեց ԱԺ, քաղաքական մեծամասնությանը դրեցին պահանջների, շրջանակների մեջ, ինչի արդյունքում փոխվեց դիրքորոշումը»:

Հնարավո՞ր է, որ այդ հարցի տապալումը կապ ունի միայն նախագահական ընտրությունների հետ՝ Գագիկ Ջհանգիրյանը չբացառեց, պարզապես կարծում է, որ այդ դեպքում, այսպես ասած, ճոխ հավաստիացումներ չէին տա:

Թե ինչ շարունակություն են ընտրելու՝ դեռ ՀԱԿ-ի համար պարզ չէ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031