Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում և Գյումրիում կազմակերպվեց ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն

Մայիս 20,2013 14:23

Արդեն 30 տարի է ինչ մայիսի 3-րդ կիրակի օրը ամբողջ աշխարհը հիշատակում է ՁԻԱՀ-ից մահացածներին: Այս տարի «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասրակական Կազմակերպությունը ևս միացավ այս հիշատակի օրվան` Վանաձորում և Գյումրիում կազմակերպելով ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառություն: Մոմավառությունը իրականացվեց ի նշան հարգանքի այն հանգուցյալների նկտամամբ, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից: Մոմավառությունը խորհուրդ է հարգանքի, համերաշխության և հանդուրժողականության: ՀԿ աշխատակիցները, կամավորները, համագործակից այլ կառույցներ, անհատներ մասնակցեցին միջոցառմանը՝ կոչ անելով հասարկությանը լինել հանդուրժող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, հարգել ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը և վերջ տալ խտրականությանը: «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ստեղծվել է 1998թ.-ին, որի առաքելությունն է իրականացնել հասարակության հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ: ՀԿ-ի ռազմավարական նպատակներն են՝ -Մարդու իրավունքների պաշտպանություն և շահերի պաշտպանություն, -Բազմազանության և գենդերային հավասարության խթանում, -Աջակցություն հասարակության առողջապահության խնդիրների լուծմանը, -Պայքար խարանի և խտրականության դեմ, -Աջակցություն շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծմանը, -Աջակցություն մանուկների, պատանիների և երիտասարդների խնդիրների լուծմանը, -Աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին:

 

 «Նոր Սերունդ» ՀԿ տեղեկատվության և գրանցման բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031