Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը:
ՀՀԿ պատգամավոր Մագարիտ Եսայանը նրան հարց ուղղեց, թե մամուլի ազատության համար կառավարությունն ի՞նչ է նախատեսում անել, որովհետեւ վատ տեղերում ենք գտնվում միջազգային ցուցանիշով:
Վարչապետի խոսքերով՝ վերջին տարիներին այդ առումով լուրջ առաջընթաց կա, բայց մեր հանրության սպասելիքներն ավելին են. «Դա նրանից է, որ մենք ունենք կիրթ հասարակություն: Այն, որ Ա1+-ն այսօր հեռարձակվում է, որ ընդդիմախոսները հնարավորություն ունեն հեռուստատեսությամբ մշտապես քննադատել կառավարությանը, սա փաստ է, դա իրականություն է: Բայց այստեղ կա երրորդ խնդիրը՝ այս ազատությունները մի կողմից հնարավորություն է տալիս բացահայտել պրոբլեմները, բայց մյուս կողմից ստեղծում է ապատիայի մթնոլորտ»:
Տիգրան Սարգսյանի մեկնաբանությամբ՝ այդ բացասական մթնոլորտը նպաստում է արտագաղթին: Նա հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն համոզմունքը, որ գաղջ մթնոլորտը ԶԼՄ-ներն են ստեղծում:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ բանակում սպանությունները պակասել են կտրուկ, բայց քանի որ ՊՆ-ն թափանցիկ է աշխատում, բոլորին թվում է, թե հայկական բանակում վատ մթնոլորտ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս մարդիք երբևէ կզղջա՞ն իրենց արարքների համար, թե՛ երբեք: