Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Տիգրան Սարգսյանին. «Ինչպե՞ս ստացվեց, որ հակակարկտային կայանները փուստ տվեցին»

Մայիս 20,2013 13:58

Վարչապետը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի էությունն է,  ոճն է կառավարության արածները չտեսնելը

 «Ինչպե՞ս ստացվեց, որ հակակարկտային կայանները բոլորը փուստ են տվել: Գյուղացիներն ասում են՝ կարող ա՞ մայիսի 5-ին համաքաղաքային հրավառությանն են մասնակցել, դրա համար չեն կարողացել կարկուտին կրակել»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսպիսի հարց ուղղեց վաչապետ Տիգրան Սարգսյանին, որը ներկայացրեց կառավարության ծրագիրը խորհրդարանում:

Նա Նիկոլ Փաշինյանին պատասխանեց, որ «Գնահատականի հետ կատեգորիկ համաձայն չեմ, մենք ձեզանից պակաս չենք շահագրգռված օգնելու այն մարդկանց, որոնք ունեն օժանդակության կարիք: Ես առաջարկում եմ, որպեսզի մենք լսենք մասնագետների կարծիքը: Հասկանալի է, որ կարկուտը 43 համայնքներում շոշափելի վնաս է հասցրել, եւ պետությունը պարտավոր է օգնության ձեռք մեկնել գյուղացիներին: Մենք չենք երաշխավորել, որ կարկուտը 100 տոկոսով վնաս չի պատճառելու: Ընդամենը հակակարկտային կայանները նվազեցնում են կարկուտը: Այլ ձեւեր կան կարկուտից պաշտպանվելու համար, մասնավորապես՝ ցանցային պաշտպանությունը, որը թանկ հաճույք է, եւ դեռեւս անհասանելի է մեր գյուղացիներին»:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ «Դուք տեսախցիկների առջեւ խոստումներ եք տալիս, հույս ունենալով, որ կմոռանան: Ձեր բնույթն է, ձեր կուսակցության ոճն է դա: Լավ կլինի խոստովանեիք, որ 2011-ից գիտեիք, որ գազի գինը թանկանալու է, բայց լռում էիք, մինչեւ ընտրությունները, որ ինչպես դուք եք ասում՝ վստահության  քվե ստանաք, ընտրություններից հետո այդ վստահության քվեի մուռը հանեք»:

Տիգրան Սարգսյանն այս անգամ ձայնի տոնը բարձրացրեց, թե՝ «Ձեր բնույթն է եւ ձեր ոճն է չտեսնել մեր արածները: Ակնհայտ է, չէ՞ որ ՀՀ կառավարությունը վերջին երեք տարիներին ամեն ինչ արել է՝ գազի գինը չբարձրանալու համար: Այո, արել ենք, ի՞նչ կա թաքցնելու»:

Վահան Հովհաննիսյանն էլ վարչապետին ասաց. «Իմ էությունն ու բնույթն էլ հավանաբար դուք շատ լավ գիտեք: Դուք մեղմ կերպով ինքնաքննադատական մի քանի խոսքեր ասացիք: Հիմա նախորդ սխալների, բացթողումների համար ո՞վ է պատասխանատվություն կրել կառավարության մեջ, որ ԱԺ-ն իրավունք ունենա հավատալու, որ առաջիկայում էլ սխալ քաղաքականության համար ինչ-որ մեկը պատասխան է տալու: Մենք ոչ մի անգամ չենք տեսել պատասխանատվություն կրելու պրոցեսը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեղծ Նժդեհականների համար թիվ խփելը ոչ մի պրոբլեմ չի, ի՞նչ պրոբլեմ կարող էր լինել կարկուտին
    խփելը դրանց համար,՝ ցանկության դեպքում:

  2. Mika says:

    Իսկ ինչ պրոբլեմ կա թող Մուկուչյանին ոի Ադիբեկյանին ասեն, նրանք բոլորին կհավաստիացնեն որ ոչ մի կարկու էլ չի եղել, կոռռեկտ չեն համարի նման պրովակացիայով կառավարության աշխատանքի վրա որոշ ընդդիմադիրների կեցվածքը և կասեն որ գազի գինն էլ մեր բոլոր թոշակառուները հանգիստ կվճարեն ինչպես ցույց են տվել սոցհարցումները

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031