«Երեւանի ավագանին ավելի հետաքրքիր մարմին է լինելու, քան՝ ԱԺ-ն»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, Երեւանի ավագանու անդամ՝ Ստեփան Սաֆարյանը, նշելով, թե քաղաքապետարանը դարձրել են մի անառիկ ամրոց, որտեղ ոչ մեկը չի մտնում: Սաֆարյանի ձեւակերպմամբ` «Թիվ մեկ խնդիրը Փակ շուկայի այլանդակությանը վերջ տալն է լինելու: Հասել է ժամանակը, որ դրա սեփականատերը պետք է զրկվի իր սեփականությունից: Շատերը կարծում են, թե մենք ավագանիում լինելու ենք անօգնական, բայց այդպես չի լինելու: Ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետարանը հանցագործությունների մեջ խրված օղակ է, որ կետին էլ ձեռք տաս, տակից մի բան դուրս է գալու: Ես առաջին հերթին պայքարելու եմ անօրինականությունների, այլանդակության համար: Քաղաքապետը մեր որոշումները կատարող մարմին է, շատ կուզենամ, որ մեր աշխատելու ժամանակ սկսի խոչընդոտել…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ես առաջին հերթին պայքարելու եմ անօրինականությունների, այլանդակության համար:
Լավ է ասված… Համա՞ր, թե դեմ…