Արմավիրի մարզի շուրջ մեկ տասնյակ գյուղերի բնակիչները արդեն մոտ երկու ժամ է փակել են Արմավիր – Երեւան ավտոճանապարհը` փոխհատուցում պահանջելով կարկտահարության հետեւանքով իրենց կրած վնասի դիմաց:
Գյուղացիների հետ հանդիպելու համար ժամանել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզի ոստիկանապետ Գագիկ Ավետիսյանը: Չնայած ակցիայի մասնակիցների պահանջին` վարչապետ Տիգրան Սարգսյանը չեկավ նրանց հետ հանդիպման:
Գյուղնախարարը առաջարկում է մի քանի օր տրամադրել` կարկտահարության հասցրած վնասները գնահատելու համար, սակայն գյուղացիները չեմ համաձայնում` պահանջելով իրենց փոխհատուցում խոստանալ:
Ակցիայի մասնակիցների մի մասը գնաց մարզպետարան` բանակցություններ վարելու:
Կարդացեք նաև
Նաիրա Բուլղադարյան
«Ազատություն» ռադիոկայան