Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը՝ Քոքոբելյանին. «Ձեռքներս ծալած չենք նստել»

Մայիս 20,2013 13:25

Խաչատուր Քոքոբելյանը աբսուրդ է համարում՝ իրանական գազը թողած՝ ՌԴ-ի գազի մենաշնորհից կախված լինելը

Այսօր ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը, որից հետո պատգամավորները հարց ուղղելու հնարավորություն ունեցան վարչապետին:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ առաջին դեպքը չէ, որ այս դահլիճում տեսական հավաստիացումներով հիմնավորումներ են լսում, որ մեր ժողովրդի վիճակը՝ սկսած մտածողությունից մինչեւ կենսապայմանները, պետք է փոփոխության ենթարկվեն. «Դուք էլ կհամաձայնեք, որ օրեցօր մեր քաղաքացիների վիճակը գնալով վատանում է: Արտագաղթը կարող է բերել մի կրիտիկական կետի, որ երկրի անվտանգության խնդիրը չկարողանանք լուծել: Ո՞վ է բռնել ՀՀ կառավարության ձեռքը, որպեսզի իրանական գազը կարողանանք բերել Հայաստան: Աբսուրդ չե՞ք համարում, որ մի քանի կմ-ի վրա գազ կա, բայց մենք այդ գազի մենաշնորհից ճնշվում ենք: Իմ գնահատականով՝ դա ՌԴ-ի քաղաքական ճնշումն է մեզ վրա»:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց, թե վերջին 20 տարիների ընթացքում երբեւիցե այսքան կոնկրետ ծրագիր չի ներկայացրել. «Առաջին անգամ մենք մշակել ենք այսքան կոնկրետ ծրագիր, առարկայական ներկայացնում ենք մասնավոր հատվածի հետ մեր ծրագիրը: Այսպիսի պրակտիկա ՀՀ-ի պատմության մեջ երբեւիցե չի եղել: Կառավարությունը մշտապես աշխատել է միջավայրի փոփոխության վրա»: Նա ընդունեց, որ 3 պրոբլեմ կա՝ գործազրկություն, արտագաղթ եւ աղքատություն. «Սրանք են այն թիրախները, որոնք մեր ծրագիրը պետք է լուծի, եւ պետք է հաղթահարենք այս պոբլեմները: Ինչ վերաբերում է գազին, երբեմն թվում է՝ այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվենք եւ էժան գազ ներկրենք: Այս պրոբլեմի լուծումը հեշտ չէ: Այսօր ՀՀ կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի գազը, որ ներկրվում է ՀՀ, լինի առավել ցածր գնով»:

Խաչատուր Քոքոբելյանը չհամաձայնեց նրա տեսակետների հետ՝ ասելով, որ ռուսական գազի գնի բարձրացումը կամ կամայականությունը կապված է մենաշնորհ ունենալու հետ, իսկ այդ բացթողումը եղել է կառավարության կողմից, որ ձեռքերը ծալած նստել են՝ իրանական գազը չօգտագործելով:

Տիգրան Սարգսյանն էլ պատասխանեց, թե՝ «Մենք ձեռքներս ծալած չե՛նք նստել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուռ Անի says:

    Անորակ կառավարություն: Ապուշ եմ կտրում,որ մի քանի մոլախոտ պոկել դեն նետել չենք կարողանում:Տղամարդ-մշակ չկա

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031