Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն խաբեց ՀԱԿ-ին եւ ԶԼՄ-ներին. Մարտի 1-ի հանձնաժողովին դեմ քվեարկեցին

Մայիս 20,2013 13:05

ՀԱԿ-ը դա գնահատում է խոստումների դրժում եւ ՀՀԿ-ին մեղադրում՝ Մարտի 1-ի համար

 Այսօր ԱԺ-ն մերժեց ՀԱԿ-ի նախաձեռնությունը՝ Մարտ 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու: Սա այն դեպքում, երբ ընտրություններից առաջ խորհրդարանական մեծամասնությունը ԶԼՄ-ների առջեւ երաշխիք էր տվել, որ եթե այդ հարցը հետաձգեն ընտրություններից հետո՝ իրենք կողմ կքվեարկեն:

Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հայտարարեց, որ այդ նախագիծը բազմիցս քննարկել են, բայց դեռեւս կան խնդիրներ. «Մենք օրինագծին դեմ ենք քվեարկելու»:

Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց, որ քաղաքական մեծամասնության ներկայացրած առաջարկությունները եղել են թվով 7-ը, որոնցից 6.5-ն ընդունվել է. «Չի ընդունվել միայն այն առաջարկությունը, որի համաձայն ժամանակավոր հանձնաժողովը չպետք է իրավունք ունենար նիստերին հրավիրել քննիչների, հետաքննիչների, նրանց հարցեր ուղղել:  Ի սկզբանե այդ կետից առաջարկվում էր հանել միայն դատախազներին: Բնականաբար, դատավորները մենք էլ չէինք նախատեսել: Ժամանակավոր հանձնաժողովներն իրավունք ունեն հրավիրել եւ լսել գործադիր իշխանության ներկայացուցիչներին»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գնահատական տվեց ՀՀԿ-ի դիրքորոշմանը: Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում դեկտեմբերի սկզբին ՀՀԿ-ից  ստացան հրապարակային երաշխիքներ, որ իրենք քվեարկելու են հօգուտ հանձնաժողովի ստեղծմանը .«Մենք գնահատում ենք սա որպես ձեր կողմից խոստումների, երաշխիքների դրժում: Այս քվեարկությունը լինելու է քվեարկություն, թե ով է պատասխանատու Մարտի 1-ի համար»:

Այնուամենայնիվ, նախագիծը չընդունվեց՝ 48 կողմ, 58 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:

Ուշագրավ է, որ Գագիկ Ծառուկյանը նախագծին կողմ է քվեարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա էլ՝ ժողովրդի կողմից ընտրված ՀՀԿ-ն է, որը ցանկացած ընտրության՝ 58% է խփում, բայց ուզի՝
    90 կխփի, ուզի՝80, ուզի՝ 70, ինչ ուզի այն էլ կխփի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031