Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսին չամուսնանալը` էթնիկ կարծրատիպ

Մայիս 20,2013 12:40

«Ընտանիք կազմելու համար կարեւոր չէ, թե որ ամսին են ամուսնանում, կարեւորը` ճիշտ ընտրությունն է»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

Թե ինչու հայերը չեն ամուսնանում մայիսին, դա ըստ հոգեբանի` սոցիալական հիմքեր ունի, քանի որ ամենասուղ ամիսն է ու մարդիկ այդպիսի կարծրատիպ են ստեղծել՝ փոխարենն ամուսնանալով աշնանը ու այն համարելով երջանիկ ամուսնության շրջան:

«Էթնիկ կարծրատիպերից մեկն է, որ չեն ամուսնանում մայիսին, իսկ կարծրատիպերը դա այն  օրենքներն են, որ ժողովուրդն է գրում: Ընտանիք կազմելու համար ամենակարեւորը` սերն է, իսկ կարծրատիպն էթնիկ նշանակություն ունի:

Սնահավատությունը դա բացասական էներգիայի մտքի ուժն է, եւ երբեմն մարդիկ ունենալով այդ բացասական դիրքորոշումը, այն իրենց կախվածության մեջ է գցում ու առաջացնում ամուսնալուծություն»,-ասաց հոգեբանը, հավելելով, որ եղել են իրավիճակներ, որ մարդիկ մինչ ամուսնությունը խորհրդատվության են եկել, բայց մայիս ամսվա հետ կապված դեպք չեն ունեցել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031