Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սարկավագ Ներսիսյան. «Ես ինքս էլ պատրաստ էի նշանադրվել մայիսին»

Մայիս 20,2013 12:25

Այսօր «Զարկերակ» ակումբում Հովհաննես Սարկավագ Ներսիսյանն անդրադարձավ մայիս ամսին ամուսնանալուն ու հասարակության մեջ տարածված կարծիքներին, թե մայիսին ամուսնանալն արգելված է:

«Աստծուց որեւէ հրաման կամ` ակնարկ չունենք, յուրաքանչյուր օր բարի է, հետեւաբար խնդիր չունենք որեւէ օրվա, ամսվա կամ տարվա հետ կապված: Ժողովրդի մեջ այս խնդիրը ծագել է խորհրդային ժամանակներից… Ես ինքս էլ պատրաստ էի նշանադրվել մայիսին, սակայն հյուրերի հետ հարմարեցնելու առումով ամուսնացա ապրիլի 30-ին»:

Հովհաննես Սարկավագ Ներսիսյանի խոսքով` մայիսին վերջին տարիներին սովորաբար լինում է տարեցների ամուսնություն, որոնք ամուսնացած էին, ու գալիս էին իրենց հոգեւոր միասնությունը կնքելու, սակայն ամուսնացողներն այժմ չեն խուսափում այս ամսվանից. «Երեկ էլ պսակ ունեցանք, մնացած տվյալներից տեղակ չեմ ծառայությանս բերումով, բայց վստահ եմ, որ շատ եղած կլինեն: Շատ են լինում հարցադրումներ այն մասին, որ գալիս հարցնում են՝ ամուսնանալ մայիսին, թե՞ ոչ:

Նախկինում մարդիկ միայն մեծ պահքի ժամանակ չեն ամուսնացել, իսկ սա խորհրդային ժամանակաշրջանի մնացուկ է: Բայց Վազգեն վեհափառը թույլատրել էր ամուսնանալ ու մարդիկ կան, որ հենց այդ շրջանում էլ ամուսնանում են:

Ամուսնանալը հարիր չէ մեռելոցներին ու ապրիլի 24-ին»:

Եվա  ՀԱԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031