Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա Ֆինանսների նախարարության դիմաց

Մայիս 20,2013 12:01

Այս պահին Ֆինանսների նախարարության մոտ Դավիթաշեն 2րդ թաղամասի նորակառույց շենքի 1 տասնյակից ավել բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում եւ պահանջում են հանդիպում նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանի հետ։

Բնակիչների խոսքերով՝ 7 տարի առաջ նրանք պայմանագիր են կնքել Տոնուս ընկերության հետ եւ բնակարաններ են ձեռք բերել վերջինիս կառուցած շենքում։ Նրանք, սակայն 2 շաբաթ առաջ պարզել են, որ շենքը գրավի տակ է «Արցախ» բանկում։ Եվ այս պահին շենքի շինարարությունը դադարեցված է:

Ա1+ հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը՝ Անուշ Թունյանը ասաց, որ բացի ֆինանսների նախարարի հետ հանդիպումից, նրանք պահանջում են նաեւ քառակողմ հանդիպում՝ կառավարության ներկայացուցիչների, մի խումբ բնակիչների, Տոնուս ընկերության ներկայացուցչի եւ «Արցախ» բանկի ներկայացուցչի հետ. «Մենք ֆինանսների նախարարության մոտ ենք, որովհետեւ մեր հարցը այս պահի դրությամբ ֆինանսական է։ «Արցախ» բանկի հավաստմամբ՝ մեր ֆինանսական փաստաթղթերում անճշտություն կա, սակայն ես վստահեցնում եմ 150-ից ավել բնակիչները՝ բոլորը, վճարումներ կատարել են եւ ունեն բոլոր փաստաթղթերը, բացի սեփականության վկայականից»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031