Ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան
Մայիսի 19-ին, ժամը 11-ի սահմաններում ուղղաթիռով Նոյեմբերյանի զորամաս է ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ոսկեպարի բնակիչները մեզ հայտնեցին, որ սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռի վրա, ուղղաթիռը թռչում էր ցածր բարձրությամբ:
Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասներին ծանոթանալուց հետո, մոտ 2 ժամ անց, նախարարն ուղղաթիռով վերադարձել է Երեւան:
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք, թե ադրբեջանական զինուժը կրակե՞լ է Սեյրան Օհանյանին տեղափոխող ուղղաթիռի վրա: Նա ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը, ասելով, որ ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ