Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետազոտվի՛ր եւ ապրի՛ր» (ֆոտոշարք)

Մայիս 19,2013 23:13

«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը՝ մայիսի 19-ին, ժամը 19:00-ին Հյուսիսային պողոտային կից հրապարակում իրականացրեց հանրային միջոցառում «Հետազոտվի՛ր եւ ապրի՛ր» խորագրի ներքո: Օրվա շրջանակներում «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի եւ այլ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ անցկացրեց մոմավառություն եւ «Քվիլթ», որոնք ուղղված են հանրության, մասնավորապես երիտասարդների, ինչպես նաեւ կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին սեւեռելուն:

Ավանդույթի համաձայն՝ մասնակիցները 40 քառակուսի կտորիկներ կարեցին ծածկոցին, քանի որ ըստ ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի տվյալների՝ 2012թ. ընթացքում Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 40 մարդ: Իրականացվեց մոմավառություն, որին միացան վերը նշված բոլոր սրճարանները՝ վառելով սեղաններին դրված մոմերը: Այս ամենը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներով, տեղեկատվական նյութերի տարածմամբ: «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի հովանավորությամբ յուրաքանչյուր 3 րոպեն մեկ տեղեկատվական տեսաերիզ է հեռարձակվել Օպերային հարող տարածքի տեսավահանակով: Իսկ «Սթար» սուպերմարկետներում օրվա ընթացքում վաճառողները կրում էին կարմիր ժապավեն եւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ տարածում:

«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» համակարգող Հովհաննես Մադոյանը կարեւորեց բուժման հասանելիության պահպանումը մեր երկրում եւ նշեց. «Այսօր հակառետրովիրուսային բուժումը հասանելի է մեր երկրում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, բայց ֆինասնավորման դադարեցման պարագայում կարող են խնդիրներ առաջանալ»:

Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում եւ հնարավորություն ունեն ապրել երկարատեւ ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է եւ անհրաժեշտության դեպքում բուժման հետեւողականությունը:

 

 

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 228-ը գրանցվել է 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 2012 թվականի ընթացքում արձանագրված դեպքերի մոտ 62%-ը հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում՝ հիվանդության ուշ փուլերում: Նույն միտումը նկատվում է նաեւ այս տարի: Անցած 4 ամիսների ընթացքում արձանագրված ՄԻԱՎ վարակի 64 դեպքերի մոտ 69%-ը նույնպես հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում: 1988-2013թթ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք, որից 40-ը 2012 թ.- ընթացքում:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031