Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանց sms-ներն էլ տե՞ղ չեն հասել

Մայիս 19,2013 21:35

«Դորիանսի»  ելույթի եւ երգի մասին քննարկումեր էին  գնում եւ այժմ էլ շարունակվում են  տրանսպորտում, սոցցանցերում, akumb.am բլոգում  եւ այլուր:  akumb.am-ում մի մասը տպավորված է, ոմանք էլ դժգոհ:

Օրինակ, Akumb.am-ում «Այբ»-ը մինչ եզրափակչի ավարտը գրել էր. «Հայերը այս անգամ էլ երգը եւ խմբին ընտրելով հաշվի առան՝ ոչ թե երգչի, երգի եւ խմբի որակը, այլ հերթական անգամ հույսները դրեցին սփյուռքահայության վրա: Եթե էս ոգով շարունակենք, ապա 8-ից վերեւ երբեք չենք բարձրանա»: Mary Melikyan-ը եւս 8-րդ հորիզոնականն էր կանխատեսել «Դորինասի» համար, իսկ  StrangeLittleGirl-ը գրել էր.

 

«Սփյուռքի վրա էնքան էլ չեն կարա հույս դնեն, որովհետեւ նախ. 1. էս վերջին տարիներին նաեւ ժյուրի կա, 2. արդեն համոզվել ենք, որ սփյուռքը չորրորդ տեղից շատ չի բրդի: Իմ համեստ կարծիքով, էդ ոլորտում աշխատող մարդիկ ուղղակի կոմպետենտ չեն ու չեն հասկանում երգի լավ ու վատը: Էդքան բան: Կամ էլ չեն հասկանում, թե ինչը ժյուրիին ու եվրոպացիներին դուր կգա: Թե չէ գիտեն, որ ինչ զիբիլ էլ ուղարկեն, մեկ ա, սփյուռքահայությունը քվեարկող ա»:

 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել է. « Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մենք «Եվրատեսիլի» մրցույթներին մասնակցել ենք` մտքներումս ունենալով այն բոնուսը, որն ակնկալել ենք Սփյուռքից:  Այս մոտեցումը ես միշտ էլ սխալ եմ համարել, որովհետեւ, եթե մարզական, մշակութային միջոցառումներում մեծ են լինում քաղաքական, ազգային գործոնները, դրանք մի տեսակ կորցնում են իրենց առաքելությունը:
Երեկվա եզրափակիչը, կարծում եմ, կոտրեց Սփյուռքի գործոնի բարդույթը:
Արտերկրում ապրող մեր հայրենակիցներին «Եվրատեսիլը» չի հետաքրքրում, կամ` նրանք քվեարկություն կատարելիս չեն առաջնորդվում բացառապես ազգային շարժառիթներով, ինչն, իհարկե, ողջունելի է, որովհետեւ ես էլ երբեմն հիանում եմ, ասենք, ֆուտբոլի Թուրքիայի ընտրանու հրաշալի խաղով… »

 

Ինչ վերաբերում է Սփյուռքին, նշենք, որ Aravot.am-ը դժգոհություններ է ստացել Եվրոպայից, թե Հայաստանի օգտին քվեարկելու նպատակով իրենց ուղարկած sms-ները տեղ չեն հասել: Օրինակ Ռուզաննա Պիանոսշխոլ Հակոբյան -Թադեւոսյանը Հոլանդիայից գրել է. «Եվրատեսիլի» եզրափակչից հետո հեռախոսով ոչ կարողացանք sms ուղարկել, ոչ էլ զանգել Հայաստանի օգտին քվեարկելու համար: Շատ տարօրինակ ձեւով ընդամենը կարողացանք մեկ sms ուղարկել ու անջատվեց: Մեր հինգ հեռախոսներով էլ նույնը պատահեց»:

 

Մեկ ուրիշ ընթերցող Բելգիայից՝ Հայկազ Գեւորգյանն էլ գրել է. «Քվեարկում էի, զանգում, սակայն ամեն երրորդ, չորրորդն էր տեղ հասնում»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Զարմանալ կարելի է մեր որոշ հայրենակիցների տրամաբանության վրա: ՀՀ ներկայացուցիչը մասնակցում է որևէ մրցույթի, դրա համար պատասխանատու են այդ անձի պրոդյուսերները, մեր հանրային հեռուստաընկերությունը, եվրոտեսիլի հարցով մեր հայ ներկայացուցիչները: Բայց այս բոլորի գործոնը թողած Սփյուռքին ենք մեղադրում կամ Սփյուռքի վրա հույս դնում նման մի աննշան երևույթի համար, ինչպիսին է եվրատեսիլը? Մեր ազգը ցնդել է, անգամ Սփյուռքի նախարարությունը օգտագործում է Սփյուռքը այս առիթով: Ես հասկանում եմ, որ Ցեղասպանության ընդհանուր միջոցառումների համար դիմել Սփյուռքի գործոնին, բայց դիմել Եվրատեսիլի համար??? Միայն հորական տատի կամ պապի կողմով իրեն հայ համարող ֆրանսիացուն կամ անգլիացուն “պարտադրել” որ մի երկու ժամ նստի հեռուստացույցի առաջ, նայի միջին մակարդակի երգերի մի ամբողջ շարան, հետո գումար ծախսի ու քվեարկի ՀՀ ներկայացնող մի երգչի-երգչուհու-խմբի համար, որի մասին ինքը կյանքում առաջին անգամ լսեց հենց եվրատեսիլի ժամանակ: Երբ պիտի սովորենք առաջնայինը տարբերակել երկրորդական-երրորդականից ???

  2. Արա says:

    Կորած-մոլորած ու վաղուց մոռացված երաժիշտներին Հայաստան բերելն ու կայֆոտելը քիչ էր, հիմա էլ
    դրանց գրած երգերով ուզում են աշխարհին զարմացնել: Սփյուռքն էլ հո ձեր ձեռքը կրակը չի ընկել:

  3. Լևոն Մելքումյան says:

    Ե՞րբ պիտի վերջապես հասկանանք, որ մերոնց համար ամենու՛ր, ամե՛ն պարագայում, ամե՛ն գործում առաջնայինը միայն փողն է՝ շատ, առանց ջանքի և արագ…
    Այլապես, ինչու՞ ենք մենք այս ողորմելի վիճակում ամենու՛ր, ամե՛ն պարագայում, ամե՛ն գործում:

  4. anna says:

    շնորհակալություն տղաներին գեղեցիկ ելույթի համար շատ լավ շո-ու էր

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031