Երիտթուրքերի կողմից 1916-1923 թթ. կազմակերպված Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել հարյուր հազարավոր հույներ:Թուրքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինքը անհանդուրժող է եւ չի կարող խաղաղության մեջ ապրել իր կողքին ապրող ժողովուրդների հետ: Այսօր մենք հիշում ենք բոլոր այդ անմեղ զոհերին:Աշխարհի համար պետք է հասկանալի լինի,ՙ որ ցեղասպանությունների չդատապարտմամբ սերմեր են ցանվում նոր ցեղասպանությունների համար:Ներկայիս Թուրքիան, որպես իրավահաջորդ պետք է պատասխանատվություն կրի հույների, հայերի, ասորիների եւ եզդիների դեմ իրագործած ոճրագործությունների համար: Այս ցեղասպանությունների անհամաչափ գնահատականի արդյուքն է այսօր Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող է մի նոր ցեղասպանությունը: «Սինջար եզդիների ազգային միավորում»-ն իր զորակցությունն է հայտնում համայն հույն ժողովրդին: Այսօր բոլորս մի պահ պետք է գլուխներս խոնարհենք անմեղ հույն նահատակների հիշատակի առջեւ: