Այսօր «Անի պլազայի» հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրեց, թե ինչու ներկա չի եղել Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված եկեղեցու բացմանը. «Նախ, ես չեմ սպասում հրավերի: Եթե եկեղեցի է, ես գնում եմ: Ճիշտն ասած ես չգիտեմ՝ ինձ ուղղված հրավերը հետին միտք էր, թե…բայց ինձ հասցեագրված հրավերը ես ստացա նախօրեին՝ կեսգիշերին, երբ ես արդեն հաջորդ օրն ունեի լիքը գրաֆիկ թե՛ դիվանագետների, թե՛ քաղաքական գործիչների հետ, որը ես, իհարկե, չէի կարող փոխել: Դրա համար ես գրավոր շնորհավորեցի Գագիկ Ծառուկյանին իր այդ նվիրատվության համար: Առաջիկա կիրակիներից մեկը կգնամ եւ պատարագի կմասնակցեմ այնտեղ՝ ինչպես որոշ իշխանական ներկայացուցիչներ ասում են՝ առանց շոուի եւ թամաշաների, նաեւ առանց այն տխուր տեսարանների, որին մենք ականատես եղանք: Դա իսկապես մեր այսօրվա իրականության սոսկալի պատկերն է, որ պետք է փոխվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ