Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիկ Հակոբյանը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Դուք ուզում էիք ինձ գործից հանել, հա՞ ժողովրդի հետ» (տեսանյութ)

Մայիս 19,2013 18:48

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում պատմեց, թե ինչպես է Մայիսի 9-ին հանդիպել ԱԱԾ  պետ Գորիկ Հակոբյանին եւ ինչ են զրուցել. «Մայիսի 9-նն էր: Հրապարակի վերջին ելույթից առաջ չկարողացա լինել Արցախում՝ Շուշիի ազատագրումը նշելու համար, որովհետեւ հրապարակում էի, դրանից առաջ՝ Մայր Հայաստան: Անհայտ զինվորի առջեւ  աղոթքս ասացի, դիմացս կային լրագրողներ, զինվորականներ, ողջունեցի: Կային նաեւ պետական պաշտոնյաներ՝ գործող իշխանության ներկայացուցիչներ: Ինձ մոտեցավ ԱԱԾ պետը՝ գեներալ Գորիկը եւ շնորհավորանքի փոխարեն ասաց, որ դուք ուզում էիք ինձ գործից հանել, հա՞ ժողովրդի հետ: Ես, իհարկե, սովորություն չունեմ նման բաներ բարձրաձայնել, բայց կարծում եմ, որ տեղին է, որովհետեւ սա նախանշում է մեր պայքարը՝ դեպի ապագա: Ես պատասխանեցի, որ դուք ինչ անում եք իմ եւ ժողովրդի նկատմամբ թաքուն եք անում, իսկ այն, ինչ ես անում եմ ժողովրդի հետ, անում եմ ուղիղ, շիտակ, հրապարակային: Հաղթանա՛կ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen Avagyan says:

    մակադես ցոգոլ … ապրի մեր ցոգոլը

    • Armen Avagyan says:

      Մալադես էի ուզում գել … մալադես ցոգոլ … ապրի մեր ցոգոլը

      • Լիանա says:

        Ով որ պայքարող մարդուն ցոգոլա ասում>>>>ով որ ընդունումա էս սարսափելի իշխանությանը>>>>թող իր կաշվի վրա զգա էն ինչ կատարում են սրանք մեր զինվորների հետ բանակում:Ամոթա:Խիղճ ունեցեք: Վաղ միյուս օր թուրքը սաղին քեզ էլ հետը կջարդի այ վարունգ: Էտ խիյարներով երկիրը վերցել եք ձեր ձեռը կրթված մարդականց էլ ցոգոլ եք ասում հա????

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031