Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ՀԱԿ անդամը Րաֆֆի Հովհաննիսյանից երաշխիք է ուզում, որ նա չի ուզում դառնալ նոր ստրկատեր

Մայիս 19,2013 18:40

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի մասնակիցներից էր նաեւ ՀԱԿ նախկին անդամ  Հայաստանի պահպանողական կուսակցության կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

Նա հայտարարեց, որ ընդդիմադիր շարժման առաջնորդ լինելու իրավունքը սեփական քրտինքով վաստակել է Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ուրիշ բան, որ որոշ ժամանակ առաջ այլ անձինք էին վաստակել այդ իրավունքը: Դուք այստեղ ասում եք բարեւ, արտահայտություններ բավական գեղեցիկ, օրինակ ասենք՝ նոր Հայաստան, շատ շքեղ է: Առաջին անգամ այդ ձեւակերպումը որպես քաղաքական կատեգորիա  ես հիշում եմ, որ ասվել է 1992-ին՝ դարձյալ ընդդիմադիր զանգվածի կողմից պաշտամունքի հասցված «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանի կողմից: Անցան տարիներ, եւ Դավիթ Վարդանյանը դարձավ սեփականաշնորհման նախարար եւ դուք նրան ավելի քիչ տեսաք, քան տեսաք խաղասրահների մեքենաները»:

Նա հիշեցրեց, որ այսօր իր ելույթում Հովսեփ Խուրշուդյանն օգտագործել է ադեկվատ բառը՝ ասելով, որ այս իշխանությունները ադեկվատ չեն երկրի իրավիճակին: Միքայել Հայրապետյանի խոսքերով՝«Այս  իշխանությունները, ենթադրելի է, վատն են, քըխ են, մենք պուպուշ ենք: Տվեք այն երաշխիքը, տանք միասին այն երաշխիքը, որ մենք հերթական անգամ պարզապես չենք ուզում ստրկատիրոջը փոխել, ինքներս դառնալ ստրկատեր: Տալի՞ս ենք այդ երաշխիքը, թե՞ ոչ»:

Նա կոչ արեց «կուտ չուտել, ինչպես հավերին են կերակրում»:

Միքայել Հայրապետյանը նաեւ խորին շնորհակալություն հայտնեց Զարուհի Փոստանջյանին եւ Արմեն Մարտիրոսյանին, ովքեր իրենց մարմնով կարողացան Մարտի 1-ին մարդու կյանք փրկել՝ իշխանությունների կողմից վարձված խուժանի ձեռքից եւ բանտերում իրենց այցելեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031