Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ. Խաչատուրովի հրաժարականի լուրը հաստատելը այսօրվա բան չէ

Մայիս 19,2013 18:37

«Նման տեղեկություններ հաստատել կամ հերքելը վաղը, այսօրվա բան չէ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հավաստի՞ են արդյոք մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե աշխատանքից հեռացվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

 

Բացի այդ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ-ում անլուրջ են համարում նման բաները մեկնաբանելը, քանի որ վերջինս նախարարի հրամանով չէր կարող պաշտոնանկ արվել:

Հավելենք, որ համացանցում տեղեկություն է հրապարակվել, համաձայն որի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկվա միջադեպին լայն հնչեղություն չտալու և սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների ցասումը մեղմացնելու համար որոշել է «ազատվել» Յուրի Խաչատուրովից:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն, ՀՀ նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031