Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Խաչատրյան. «Մրցակցությունն ուժեղ էր, ժյուրին` հեղինակավոր» (Ֆոտոշարք)

Մայիս 19,2013 17:44

Մայիսի 5-17-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում կայացան «Miss 7 Continents -2013, Photomodel of the world, Littele miss world & little mister world-2013»  գեղեցկության մրցույթները:

Aravot.am-ի հետ զրույցում «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ, մրցույթների հիմնադիր, հեղինակ  Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ
«Miss 7 continents -2013»-ին մասնակցել է 21 գեղեցկուհի` տարբեր երկրներից, իսկ  հաղթող է ճանաչվել Լատվիայի ներկայացուցիչ,  «Miss world Latvia 2010» Ալիսա Միսկովսկան:
«Հզոր մրցույթ էր, մասնակցում էին «Miss World», ինչպես նաեւ  «Miss Universe»  մրցույթին մասնակցած աղջիկներ: Մրցույթն իր էությամբ հայկական ծագում ունի, քանի որ հեղինակը ես եմ»,-նշեց գեղեցկությունը աշխարհի տարբեր երկրներում «գովազդող» Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս մրցույթներում ներկայացրել է դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Վարդանյանն ու արժանացել «Best of the best» մրցանակին, մտնելով  լավագույն յոթնյակի մեջ:

Խաչատրյանի փոխանցմամբ, մրցակցությունն ուժեղ է եղել, ժյուրին` հեղինակավոր:

Վերջինիս կազմում եղել են աշխարհահռչակ դիզայներներ, TV պրոդյուսերներ, երգիչներ: Նա նաեւ հավելեց, որ զերծ են մնացել քաղաքականությունից, այսինքն` ոչինչ չի քաղաքականացվել, մասնակիցներն ապահովված են եղել ամեն ինչով, իսկ մրցույթի պարուսույցը Անահիտ Գեւորգյանն է եղել:

Հաղթող աղջիկներին 10 օրվա անվճար ուղեգիր է տրվել եւ ընդհանուր 25 հազար եվրո արժողությամբ պայմանագիր կնքվել:

«Miss 7 Continents 2013»-ում գլխավոր մրցանակը ստացել է Լատվիայի ներկայացուցիչը, առաջին  տեղը զբաղեցրել է Էստոնիայի, երկրորդը`Ռումինիայի, երրորդը`Կիրգիզիայի, իսկ չորրորդ տեղը` ազգությամբ հայ Ինեսսա Թադեւոսյանը, որը ներկայացրել է Կանադան:

«Photomodel of the world 2013»- ում էլ գլխավոր մրցանակին է արժանացել Հոլանդիայի ներկայացուցիչ Դեսիսլավա Նենկովան, հաջորդ տեղում` Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Տրեգուբովան էր, ապա` Բելառուսը ներկայացնող Անաստասիա Պահռանիչնայան:

Ինչ վերաբերում է «Littele miss world & little mister world-2013»-ին, այստեղ Հայաստանը ներկայացրել են Մանանա Հովհաննիսյանն ու Հռիփսիմե Գալոյանը, վերջինս էլ ստացել է գլխավոր  մրցանակը:

Մրցույթի դիզայներն ու ոճաբանը Դեինա Բրենտջեսն է եղել, իսկ իր բացառիկ ցուցադրությամբ մրցույթի ժամանակ ներկայացել` կոշիկների եւ հագուստի դիզայներ, ոճաբան հայազգի ELIZABETH F-ը:

PrevPhoto
NextPhoto

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031