Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Գրիգորյան. «Երաժտությամբ շատ դեպքերում կկարողանաս ավելի շատ բան մատուցել, բացատրել, քան ուղղակի խոսքով»

Մայիս 19,2013 17:31

Հայաստանյան «X factor» նախագծի հաղթող Կիմ Գրիգորյանը դեռ դպրոցական տարիներից է հետաքրքրված եղել երաժտությամբ: Նա հաճախել է դաշնամուրի դասընթացների, հիմա սովորում է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնի 4-րդ կուրսում: Ճիշտ է, ոկալային կրթություն չունի, բայց «X Factor» նախագծի ժյուրիի համար նրա ձայնը միանգամից տպավորիչ թվաց հենց առաջին լսումների ժամանակ: Մեր զրուցակիցն այժմ նա է, կխոսենք հաղթանակից ստացած տպավորություններից, երգից, երաժշտությունից եւ նրա սրտի զբաղվածությունից 🙂 :

Եզրափակիչ համերգի հաջորդը օրը քննության էիր, ինչպե՞ս հանձնեցիր քննությունդ, դասախոսները շնորհավորե՞ցին քեզ:
Քննությունս հանձնել եմ նորմալ, երկու օրից էլ վերջին քննությունս է, պարապում եմ: Դասախոսներս՝ հանձինս դեկան պարոն Պետրոսյանի շատ ջերմ ընդունեցին ինձ, շնորհավորեցին, ինչը շատ հաճելի էր:
«Ուզում եմ ինքս ինձ, ինչ որ բան ապացուցել». սրանք քո խոսքերն էին նախագծի սկզբում: Ե՞վ,  ստացվե՞ց ինքդ քեզ ինչ –որ բան ապացուցել:
Այո, ապացուցեցի, որ նպատակասլաց մարդ եմ, որ կարող եմ ինքնուրույն հասնել ինչ- որ բանի և ոչ միայն 🙂
Երբևէ կմտածեի՞ր, որ հաղթանակը հենց քոնը կլինի:
Նախագծին մասնակցելուց չէի մտածում հաղթանակի մասին, և եթե անկեղծ լինեմ, չէի էլ սպասում, որ հաղթելու եմ: Ցանկությունս գեղեցիկ ներկայանալն էր, որից հաճույք կստանար
և՛ հանդիսատեսը, և՛ ես: Հակառակ դեպքում անիմաստ կլիներ ամեն ինչ:
Ինչի՞ մասին էիր մտածում, երբ դեռ չէր հնչել հաղթող մասնակցի անունը:
Չէի մտածում ոչ մի բանի մասին, գիտեի՝ հնչելու էր կամ իմ, կամ Արմեն Եդիգարյանի անունը, և հավատացեք, ինչքան ուրախացա եմ ինձ  համար, այդքան էլ կուրախանայի, եթե հաղթեր Արմենը, որովհետև դա միայն իմ հաղթանակը չէր, դա երկուսիս հաղթանակն էր, Գյումրիի և բոլորիս հաղթանակն էր: Եվ ընդհանրապես ինչի՞ մասին պետք է մտածեի, երբ համերգն ինձ համար կայացած էր,ես ամեն ինչ արեցի, որ հանդիսատեսը հավանի համերգը , կարծում եմ՝ հենց դա էր իսկական հաղթանակը:
Մասնագիտությամբ հանրային կառավարիչ ես, կկարողանա՞ս համատեղել  երգչի և հանրային կառավարիչի աշխատանքը: Արդեն որոշե՞լ ես՝  ո՞ր ուղղությամբ ես շարունակելու:
Ճիշտ նշեցիք, համատեղելու եմ, փորձելու եմ ընդհանուր եզրեր գտնել: Ես երբեք չեմ փոշմանի, որ մասնագիտությամբ հանրային կառավարիչ եմ, չէ, պարզապես շատ վաղուց հասցրել եմ մի բանում համոզվել. « Music is the universal language of everything»: Երաժտությամբ շատ դեպքերում կկարողանաս ավելի շատ բան մատուցել, բացատրել, քան ուղղակի խոսքով, ես այսպես եմ կարծում:
Ի՞նչ տվեց քեզ այս նախագիծը, բացի ճանաչված լինելուց:  Կա՞ն պահեր, որ երբեք չես մոռանա:
Կան պահեր, որ չեմ մոռանա՞ 🙂 նախագծի շրջանակներում ինձ համար ամեն ինչն է անմոռանալի, և դրանք դեռ շատ երկար կմնան իմ մտքերում: Իսկ ճանաչումից բացի՝ ինձ հնարավորություն տրվեց աշխատել պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, ձեռք բերել պրոֆեսիոնալիզմ և  բեմական ճիշտ կեցված: Անչափ շնորհակալ եմ բոլորից:
Արդեն որոշե՞լ ես, թե ինչ երաժշտական ոճով ես հանդես գալու:

Բազմիցս նշել եմ, որ անկանխատեսելի անձ եմ, դրա համար դեռ ոչինչ չեմ որոշել ոճի առումով և դեռ չեմ ուզում որոշել:
Ճի՞շտ է, որ քո սիրտն արդեն զբաղված է:
Այո, իմ սիրտը շատ վաղուց է զբաղված:
                                                                                                                         

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031