Վերլուծելով երեկ Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած 2013 թվականի «Եվրատեսիլի» արդյունքները` Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական հնչեցրեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Ադրբեջանը բոլոր ոլորտները օգտագործում է իր PR-ը կազմակերպելու համար, «Եվրատեսիլը» եւս բացառություն չէ: Դրա համար էլ զարմանալի չպիտի թվա, որ արդեն 3-4 տարի է ` ադրբեջանական իշխանությունները միլիոններ են ծախսում «Եվրատեսիլում» ադրբեջանական պատվիրակության հաղթանակը կամ բարձր տեղերը ապահովելու համար: Զավեշտը այն է, որ Ադրբեջանը, ստանալով այդքան միավորներ, միեւնույն ժամանակ մի քանի երկրների քվեարկության արդյունքում ստանում էր զրո: Ես երաժիշտ չեմ, երաժշտությունից շատ բան չեմ հասկանում, բայց մարդկային տրամաբանությունն ասում է. եթե Ադրբեջանը ստանում է 10 միավոր Ռուսաստանից, 12 միավոր Ուկրաինայից, Իսրայելից, մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակող Հունգարիայից, բայց ստանում է 0 միավոր ասենք Էստոնիայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Իտալիայից…Ո՞ նց կարող է լավ երգիչին այդպես գնահատեն, երբ կար նաեւ պրոֆեսիոնալ ժյուրի: Բացեիբաց երեւաց, թե Ադրբեջանը ինչպիսի երկրներից ստացավ բարձր միավորներ, երկրներ, որտեղ կոռուպցիոն ռիսկերը բավական մեծ են, երկրներ, որտեղ իրենց լոբբինգը բավական պրոֆեսիոնալ ձեւով աշխատում է: Եվ կարող եմ ասել, որ այսօր առավոտյան Լատվիայի կայքերից մեկը տեղադրել է 15 րոպեանոց տեսահոլովակ, որտեղ բացեիբաց երեւում էր, որ մարդիկ առաջարկում էին իրենց ծառայությունները համապատասխան երկրներին հաղթանակ կամ բարձր տեղեր ապահովելու համար: Եվ այդ երկրների մեջ հիշատակվում է նաեւ Ադրբեջանը: Մենք շատ լավ հասկացանք, որ սա ուղղակիորեն բիզնես է: Եվրոպացիք, հաշվի առնելով նախկին խորհրդային հանրապետությունների, էսպես ասած, քաղքենիությունը, այդ հանգամանքը օգտագործեցին գումար վաստակելու համար: Վերջիվերջո, մենք առաջին անգամ չենք հանդիպում եվրոպացիների երկերեսությանը: Նորից եմ կրկնում, ուղղակիորեն հնարավոր չէ մի երկիր 12 միավոր ստանա մի քանի երկրներից եւ միեւնույն ժամանակ 0 միավոր էլ ստանա ճիշտ նույնքան երկրներից, գոնե 5-6 միավոր ստանար իր հաղթանակը համոզիչ դարձնելու համար:
Ինձ համար բացարձակ աբսուրդ է Ռուսաստանի կողմից հայերին տված 2 միավորը կամ 0 միավորները Հունաստանից, Կիպրոսից, Բելգիայից, Շվեդիայից, ուր մեծ քանակությամբ հայեր են բնակվում, կամ ցածր միավորներ Ֆրանսիայից, որտեղ կա մեծ հայկական համայնք, էլ չեմ խոսում ԱՊՀ երկրների մասին: Նշենք նաեւ, որ «Դորիանս»-ը բավականին հաջող ելույթ ունեցավ եւ չէր կարող շատ ցածր ստանալ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, եթե իհարկե նրանք պրոֆեսիոնալ էին» ,- ասում է քաղաքագետը:
Իսկ միգուցե հայկական Սփյուռքն էլ է շատ հիասթափված մեր երկրի քաղաքական իրավիճակից ու այդ պատճառով ակտիվ չի՞ քվեարկում, մեր այս հարցին քաղաքագետը պատասխանեց. «Իհարկե, այս հանգամանքն էլ կա, այդ միտումը ավելի շատ երեւաց 2009 թվականի ֆուտբոլային դիվանագություն սկսելուց հետո, դրանից հետո հայկական Սփյուռքը շատ քիչ սկսեց աջակցել մեր պատվիրակներին, որոնք ելույթ են ունենում «Եվրատեսիլում»: Բայց ասեմ, որ սա այդքան մեծ ազդեցություն չունի, որքան որ այն կոռուպցիոն հանգամանքները, որոնք որ կան «Եվրատեսիլում»:
Կարդացեք նաև
Իսկ հնարավո՞ր է մի ժամանակ գա, որ ադրբեջանական քարոզչամեթոդները այլեւս դուր չգան եվրոպացիներին, եւ ինչպես Մեխկիոյից հանեցին Հեյդար Ալիեւը արձանը, այնպես էլ մշակութային միջոցառումների ժամանակ, կեղծիքներ թույլ տալու համար, դուրս վռնդեն ադրբեջանցիներին: «Դա արդեն կախված է ադրբեջանցիների հնարավորւթյուններից, ինչքան էլ արձաններ ապամոնտաժեն ու հետ վերադարձնեն, միեւնույն ժամանակ էլ բավական մեծ քանակությամբ բացում են: 2-3 օր առաջ Վրաստանում բացվեց Հեյդար Ալիեւի երկրորդ արձանը, Թբիլիսում կար, այժմ էլ Ռուսթավի քաղաքում բացվեց `իր շրջակա փոքրիկ պուրակով: Էնպես որ ինչքան Ադրբեջանը օգտագործում է իր նավթային դոլարները իր PR-ը եւ հակահայկական քաղաքականությունը առաջ տանելու համար, էնքան կլինեն երկրներ եւ անձիք, ովքեր կկարողանան գումարներ վաստակել այս ամենը կազմակերպելու համար: Սա գումար վաստակելու ամենահեշտ տարբերակն է, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը դիկտատորական պետություն է, Իլհամ Ալիեւը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների դիկտատորներից մեկն է, ոչնչով չի զիջում ոչ Ղազախստանի, ոչ Ուզբեկստանի, ոչ Թուրքմենստանի եւ ոչ էլ Բելոռուսիայի նախագահներին: Խնդիրը հետեւյալն է, որ շատ հմուտ կերպով օգտագործում է իր նավթադոլարները իր PR-ը հմուտ ձեւով կազմակերպելու համար, եւ եթե վաղը մյուս օրը սպառվեն Ադրբեջանի նավթադոլարները, 99,9 տոկոսով համոզված եմ, բոլոր հուշարձանները արձանախմբերի հետ վայրկենական հետ ուղարկվեն Ադրբեջան» :
Քաղաքագետի ասելով, մայիսի 9-ին ադրբեջանցիներին հաջողվել է կեղծել նաեւ Հայրենական մեծ պատերազմի արդյունքները, Խորհրդային միության 2 դիվիզիաներ`416-րդ եւ 77-րդ, որը կրում էր Սերգեյ Օրջոնիկիձեի անունը, որոնք մասնակցել են Ուկրանիայի ազատագրմանը , եւ որտեղ որեւէ ադրբեջանցու անուն չի եղել, նավթադոլարների շնորհիվ մոտ 70 տարի անց հանկարծ դարձել են ադրբեջանական ազգային դիվիզիաներ: «Էնպես որ պատմություն կեղծողի համար «Եվրատեսիլ» կեղծելն ի՞նչ է, ուղղակի մտածելու մեծ տեղիք է տալիս, որ մեր կողմը շատ թույլ է արձագանքում այս ամենին»-մտահոգված է քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ինչ արձագանքի ՟թողնես մեծ մեծ խոսեն , իսկ առդյունքնեռն ողբալի էին նույնիսկ ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՄԻԱՈՐ ՉՏՎԵՑԻՆ ՍԱ ԽՈՍՈՒՄ Է ԷՆ ՄԱՍԻՆ ՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՌԵԶՈՒՄ ԶՌԿՎԵԼ ԵՆՔ ՀԵՂԻՆԱԿՈՒՏՅՈՒՆԻՑ
Այնքան էլ հաջող ելույթ չէր, իմ ծանոթ հայերից ոչ մեկը գոհ չէր.