Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր խոսակցության համար սցենարներ է հորինում». «Աննորմալ սիրո» մասին

Մայիս 19,2013 16:05

Կանանց ամսագիր «Սերը» հետաքրքիր հոդված է հրապարակել՝ «Աննորմալ սեր» վերնագրով: Ամսագիրն այդ տեսակ դասակարգում է որպես կպչուն և կործանարար զգացմունք, երբ սիրելիիդ հետ անցկացրած բոլոր օրերդ ձանձրալի են, բայց միևնույն է, դու չես հրաժարվում նրանից: Սակայն դա վաղ, թե ուշ հանգում է իր ավարտին: Հաղորդում է ՝ostrovlubvi.com-ը:
Նման անցանկալի իրավիճակներում չհայտնվելու համար ամսագիրը ներկայացնում է «աննորմալ սիրո» ախտանիշանները:
.Երբ մարդը սիրում է աննորմալ սիրով, նա ամեն բան (խենթ քայլեր կամ հիմարություններ) անում է փոխադարձ սեր նվաճելու համար: Եթե նկատում է, որ իր վրա «չեն հարձակվում», նշանակում է, հնարավորություն կա:
.Աննորմալ սիրո դեպքում մարդն առավել անպատասխանատու է. նա կարող է ուշանալ հանդիպումից կամ վերջին պահին հետաձգել այն: Տվյալ մարդու համար դիմացինի ապրումներն այնքան էլ նշանակություն չունեն:
.Աննորմալ սիրողի դեպքում ժամադրությունները շուտ են ավարտվում: Նրան անընդհատ թվում է, որ դիմացինի ուշադրությունը այլ տեղում է: Զույգի մեջ նա պարբերաբար սիրո ակնարկներ է որոնում:
. «Աննորմալ սերը» միշտ անհավասար է: Նա երազում է երջանիկ փոխադարձության մասին: Յուրաքանչյուր խոսակցության համար սցենարներ է հորինում, սակայն հանդիպման գալուց առաջ չի առաջնորդվում երևակայությամբ:
. Այդ տեսակի սերը պահանջկոտ է, մշտապես բողոքող: Նա միշտ ցանկանում է, որ իր զույգը իր հանդեպ ավելի շատ զգացմունքներ տածի, որին գուցև արժանի չէ: Շատ սեր տալով՝ նույնը նա ակնկալում է Ձեզանից, իսկ չստանալու դեպքում բարձրաձայնում է խանդը:
.Երբ զույգերից մեկը ավելի շատ սեր է տալիս մյուսին, վերջինս մտածում է, որ նա առանց դժվարությունների է իր համար անկնկալներ պատրաստում կամ հաճելի ժամանց կազմակերպում: Այդպիսով, մի կողմի սերն ավելի է ամրպանդվում, իսկ մյուսինը՝ թուլանում: Այդտեղից էլ սկսվում է անկումը, որը հանգում է ավարտին:
21-ամյա Նարինեն անկեղծանում է՝ իր մաշկի վրա զգացել է «աննորմալ սիրո» դառը հետևանքները. «Ես ունեցել եմ այդպիսի սիրող: Նա կարող էր ինձ բացարձակ անուշադրության մատներ, չզանգեր, չգար հանդիպման ,ստիպեր, որ լաց լինեմ ամբողջ գիշեր, բայց չէր էլ թողնում, որ ես իմ ընկերների հետ շփվեմ: Իր կարծիքով ես նրա սեփականությոնն էի,-ասում է նա և հավելում,-ես չէի կարողանում նրանից հեռանալ, կախվածության պես մի բան էր դարձել ինձ համար, բարեբախտաբար, նա ինքը գերադասեց գնալ, հասկացավ, որ այդպիսի սերը կկործանի մեզ»: 22-ամյա Վահանն էլ ասում է. «Ես սիրում եմ, որ զույգերից մեկը էմոցիոնալ է, ցույց է տալիս իր զգացմունքները, սակայն եթե դա վնասում է դիմացինին, արդեն վատ է: Անուշադրությունն ու չափից շատ ուշադրությունը նույն բանն են՝ աննորմալ երևույթներ, որից տուժում է սերը»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031