«Եվրատեսիլի-2013»-ի ձայները գնված են՝ հայտարարում է www.15min.lt –ը, հավելելով, որ Լիտվայում երկու ռուսախոս տղամարդ առանց քաշվելու բոլորին առաջարկել են քսան եվրոյի դիմաց քվեարկել կոնկրետ մասնակցի օգտին՝ ցանկացողներին ապահովելով հեռախոսային քարտերով:
www.15min.lt-ի տեղեկացմամբ, ողջ պատմությունը սկսվել է շաբաթ օրվանից, երբ իրենց խմբագրություն են այցելել ուսանողներ ու պատմել այս ամենը, փաստելով, որ ամեն տարի այդ պատճառով էլ Լիտվայից մեծ թվով ձայներ գնում Ռուսաստանի օգտին:
www.15min.lt-ի լրագրողները ձեւացնելով, թե պատրաստ են գումարի դիմաց քվեարկել, թաքնված տեսախցիկներով «զինված»՝ հանդիպել են «ձայնորս» տղամարդկանց, ինչ վերաբերում է ուսանողներին, աղբյուրի փոխանցմամբ, նրանք խառնել էին երկիրը, եւ Ռուսաստանի փոխարեն քվեարկել Ադրբեջանի օգտին:
www.15min.lt-ի պատմելով, Սերգեյ անունով տղամարդն իրենց փոխանցել է, որ «Եվրատեսիլում» վախուց գործում է քվեարկության այդ «կարգը»: Նրանք լրագրողներին խոստովանել են, որ Լիտվայում ութ-տասը այդպիսի խումբ է գործում, որոնք տարիներ շարունակ այդպես են աշխատում նախկին ԽՍՀՄ երկրներում հոգուտ Ադրբեջանի ու պատահական չէ, որ Լիտվան Ադրբեջանին 12 միավոր է տվել:
Կարդացեք նաև
Հավելենք, որ այս տարվա հաղթողն է դանիացի երգչուհի Էմիլի դե Ֆորեսթը՝ «Only Teardrops» երգով: Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Մամեդովն է՝ «Hold Me» երգով, իսկ երրորդում՝ Ուկրաինան ներկայացնող Զլատա Օգնեւիչը՝ «Gravity» երգով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ