Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վեճ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին. Պավլիկ Սարգսյանը պատասխան էր ուզում՝ «Սերժին բարեւելու համար»

Մայիս 19,2013 15:36

«Եթե ստրուկը չլինի, տրկատերը չի լինի: Եթե մենք պահել ենք մեզ այնպես, որ այլընտրանք չունենք, այդ պետությունը իր գազը վաճառում է այդ գնով: Ինչու եք իզուր հակառուսական հիստերիա ստեղծում, եթե ինքն իր ապրանքն այսօր ուզում է թանկ վաճառել: Կա՞ այստեղ մեկը, որ ապրանք ունի եւ ուզում է այն էժան վաճառել: Եկեք շեշտադրումները ճիշտ անենք:

Երեկ ես ինձ շատ վատ էի զգում, երբ տեսնում էի, որ դիակը զինվորի բերում են, եւ ինչ-որ մարդիկ էլ ուրախանում են: Ես վախվորած մտնում էի կայքեր:

Ասում են՝ վաղը եկեք հեղափոխություն անենք, նման հեղափոխությունից առաջին հերթին տականքն է օգտվում», վստահ է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Նա ասաց, որ ինչքանով իշխանությունն է մեղավոր, որ այսօր մեր պետությունն այս իրավիճակում է, կրկնակի անգամ ընդդիմությունն է մեղավոր. «Ես դեմ եմ հեղափոխության այն ձեւին, որը չունի կազմակերպում»:

Ռուբեն Հակոբյանի ելույթից հետո նախագահի նախկին թեկնածու, թոշակառու Պավլիկ Սարգսյանը բղավեց, թե հարց է ուզում տալ Ռուբեն Հակոբյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ չտվեց եւ հորդորեց չգոռալ: Այնուամենայնիվ, Պավլիկ Սագսյանը հեռվից հեռու սկսեց բղավել ու մեղադրել Ռուբեն Հակոբյանին. «Մայիսի 9-ին Սերժի հետ ձեռքսեղմումը համարում եմ սադրանք»:

«Լավ եմ արել»,- արձագանքեց Ռուբեն Հակոբյանը՝ խիստ բարկացած: Րաֆֆի Հովհաննիսյանը շտապեց կանխել վեճը՝ ասելով. «Ես էլ եմ գնացել ժողովրդին պատկանող գրասենյակ եւ ձեռք սեղմել: Այդ ձեռքսեղմումը չի նշանակում, որ մենք ընդունում ենք նրա իշխանությունը»:

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը ամփոփում է հավաքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031