Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով այսօր «Անի պլազա» էր եկել ՀԱՍԿ կուսակցության նախագահ Մեսրոպ Շահվերդյանը: Նա իր ելույթում էլ առաջարկեց հրաժարվել հին մեթոդներից՝ «Ինչքան կարելի է գնանք գլուխներս խփենք պատին եւ պատը մնա կանգնած: ժողովուրդը պետք է հասկանա, որ սա ոչ թե իշխանություն հեռացնելու, այլ երկրի ազատագրման հարց է: Քաղաքական ուժերը արդեն պետք է դադարեցնեն իրենց գաղափարական տարբերությունները: Չկան արեւմտամետներ, ռուսամետներ, կան հայամետներ: Իշխանությունները կձգեն 5 տարի էլ, 10 էլ, 20 էլ: Էդ մենք ենք, որ 6 ամիս էլ չենք ձգելու: Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ծանր պարտականություն է դրված, շատ դժվար է հոգեբանորեն մի մարդու համար, բայց նա այսօր պետք է ընդունի, որ ինքը ժողովրդի կողմից ընտրված նախագահ է»:
Դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նա հիշեցրեց, որ վերջինս առաջարկել էր սենդափոխություն անել քաղաքական դաշտում: Ընդգծեց, որ դա պետք արվի ոչ թե տարիքային առումով, այլ՝ որակական:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ