«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր «Անի պլազա» հյուրանոցում ասաց. «Գլխացավի բուժման լավագույն տարբերակը գլուխը կտրելը չէ, այլ հիվանդությունը հայտնաբերելը եւ բուժելը:
Որեւէ մեկը իրեն միակը, մինուճարը, անկրկնելին չպատկերացնի: Պայքարը չի կարող լինել միայն կուսակցական կամ միայն քաղաքացիական: Պայքարը պետք է լինի համակողմանի՝ բոլորի կողմից: Թող որեւէ մեկը մարգարեի կարգավիճակ իր վրա չվերցնի: Թող որեւէ մեկը ցույց տա մի իրավիճակ, երբ «Ժառանգության» անդամները չեն եղել, իրենք են միայն եղել այդ պայքարի մեջ: Թող ցույց տան մի դրվագ եւ ես ներողություն կխնդրեմ»:
Նա կոչ արեց պորտալարերը կտրել այս իշխանության հետ եւ այդ պորտալարը ազատել նոր իշխանության համար. «Միասին, միասնական, հավասարի իրավունքով, ոչ թե երկրորդի, երրորդի կարգավիճակով, հորիզոնական դաշտում եկեք միացեք ժողովրդի պահանջին: Դրանից հետո որքան ուզում եք պայքարեք միմյանց դեմ: Նախ ժողովրդի ցավը բուժեք»:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը կոչ արեց խորհրդանական խմբակցություններին, որ ԱԺ-ում բարձրացնեն գազի գնի բաձրացման հարցը. «Մենք ստրատեգիական վասալ չենք, ստրատեգիական պարտնյոր ենք: Այն գինը, որ մեզ այսօր առաջարկվում է՝ արդարացված չի: Հարեւան պետությունը, ոը ստրատեգիական պարտյոր չի՝ Վրաստանի մասին է խոսքը, նույն գնով է գազը գնում, էլ ո՞ւր մնաց մեր ստատեգիական պարտնյորությունը»:
Կարդացեք նաև
Նա խոսեց նաեւ Եվրատեսիլի մասին եւ Սփյուռքին կոչ արեց, որ իշխանությունների սխալներով մարդկանց՝ հայ ժողովրդին չպատժեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ