Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Առանց հեղափոխության հնարավոր չէ ունենալ նոր Հայաստան»

Մայիս 19,2013 14:52

«Առանց հեղափոխության հնարավոր չէ ունենալ նոր Հայաստան»,- այսօր «Անի պլազայում» հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը: Բայց նա շեշտեց, որ պետք է անել Սահմանադրական հեղափոխություն, որը ավելի դժվար է, քանի որ դժվար է դա իրականացնել առանց բռնի ուժի:

Նրա խոսքով՝ մարդկանց համբերությունը սպառվել է. «Մարդիկ պատրաստ չեն տեսնել այլեւս բանակում սպանություններ, պատրաստ չեն կյանքի թանկացման: Սահմանադրական հեղափոխությունն է, որ կանգնած է  այսօր մեր ժողովրդի առջեւ»:

Նա կոչ արեց ժողովրդին, քաղաքական ուժերին միավորվել՝ հասկանալի կարգախոսի շուրջ՝ Սահմանադրական փոփոխություններ. «Բոլորը կարող են համախմբվել այս կարգախոսի տակ: Ես գտնում եմ, որ մենք ունենք 20 տարվա փորձ, ինչի՞ այսօր կուսակցությունների նկատմամբ հանրությունն անվստահություն ունի: Որովհետեւ կառավարման մարմինների ընտրությունը վատ է լինում: Դառնում են ղեկավար մարմին, անում են ծրագիր եւ ինչ-որ կետից հետո կորցնում հանրության վստահությունը: Ես գտնում եմ, որ մենք կհասնենք հաջողության, եթե ունենանք ինչ-որ մի ֆորմատ, որի կառավարման մարմինները իրոք լինեն ընտրված, լինեն շարժման մասնակիցներից ընտրված: Այդ դեպքում ես վստահ եմ, որ Սահմանադրական բարեփոխումները կիրականացվեն: Այսօր խոսելու ժամանակը սպառվել է: Այս ընտրությունների ժամանակ մենք չկարողացանք դրդել այս իշխանություններին, որ հարգեն այս ժողովրդին: Դա մեր սխալն է, բայց դա չի նշանակում, որ այսօր մեր վրայից հանել ենք այդ պատասխանատվությունը»:

Նա վստահեցրեց, որ քայլեր կձեռնարկեն, հակառակ դեպքում ազգը կիսվելու է, դատակվելու է երկիրը. «Եկել է ժամանակը հետ բերելու այն ամենը, ինչ տարել են մեր ժողովրդից: Հանրությունը կարող է հետ վերցնել, դա կդրդի կյանքը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց Անդրիաս Ղուկասյանի գաղափարը՝ ընտրովի մարմին ունենալու, բայց ընդգծեց, որ այդ շարքում պիտի լիննեն ոչ միայն կուսակցականներ, այլ քաղաքացիներից, մարդիկ՝ ժողովրդից. «Որտեղ կա պայքար, մենք պիտի տանենք այդ պայքարը: Հաղթանակի նախաշեմին չէինք հասնի այսքան շուտ, մի փոքր խոցված, վերահաստատված, եթե չլիներ այդ ընտրական պայքարը»:

«Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանն էլ հայտարարեց, որ ապրիլի 9-ի իր երդումն  ի կատար է ածելու: Նա ասաց, որ Հայաստանում իրավիճակը պայթյունավտանգ է. «Դա խոսում է նրա մասին, որ ունենք անզգա իշխանություն: Սայաթ-Նովա ֆիլմի մեջ շատ լավ խոսք կա, ասում է՝ պալատական փափուկ կյանքը կոշտացրել է քո հոգին: Մեր իշխանությունները այդ կոշտ հոգին ունեն»:

Նա հարց ուղղեց, թե եթե ազդակ լինի ոտքի կանգնել բանակում սպանությունների, գազի թանկացման համար, այստեղից ո՞վ է պատրաստ ոտքի կանգնել: Բղավեցին, որ բոլորը: Դավիթ Սանասայանը վստահեցրեց, որ ինքն էլ է պատրաստ բողոքի ցույց անել, բայց ոչ թե որեւէ մեկի փոխարեն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031