«Այն հավաստիացումները, որ պաշտպանության գերատեսչության ղեկավարները ներկայացնում են, թե իբր միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը փոխվի, ըստ էության արդյունքներ չեն տալիս: Խնդիրն այստեղ միայն առանձին դեպքերի հետ կապված մտահոգությունները չեն, եթե բոլոր դեպքերը ամփոփում ենք, ապա կարգապահության խիստ ցածր մակարդակի մասին է խոսում: Երկրորդը, սպայական կազմի ոչ պատշաճ մակարդակն է, եւ բնականարաբար ծառայության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը: Դա խոսում է այն մասին, որ զինված ուժերում, ցավոք սրտի, չգրված կանոնները շատ ավելի մեծ նշանակություն են ունենում, եւ դրանք են որոշիչը եւ ոչ թե կարգապահական կանոնագիրքը»,- անդրադառնալով զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությանը եւ դրան հաջորդած բողոքի ակցիային նկատել իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Առավել մանրամասն` այստեղ