Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ «Ժառանգության» խոսնակի՝ իշխանությունները ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին

Մայիս 19,2013 14:32

Այսօր «Անի պլազա» Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով եկել էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա ելույթ ունեցավ եւ ասաց, որ ընդդիմությունն ունի մի լծակ՝ դա ժողովուրդն է, որը հետաքրքիր վարքագիծ դրսեւորեց փետրվարի 18-ին՝ նախագահական ընտություններին. «Ավագանու ընտրություններին նկարեցին ինչքան պետք էր, ԲՀԿ-ի ձայները նկարեցին, «Բարեւ Երեւան» դաշինքին 8-9 տոկոս գրեցին, ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ի էլ դուրս թողեցին: Հիմա կարո՞ղ է մեր հասարակությունը մինչեւ 5 տարի հասնել իշխանափոխության: Իհարկե, կարող է, եթե մենք համախմբվենք:Անահիտ Բախշյանն ասում է՝ ինչո՞ւ չեն համախմբվում քաղաքական ուժերը, որովհետեւ Հայաստանում հիմնական Աստվածը փողն է, եւ փողով են առաջնորդվում»:

Բայց նա վստահեցրեց, որ հնարավոր է հանգրվանային լուծումներ գտնել եւ հասնել իշխանափոխության:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց, որ այսօրվա տվյալներով՝ լքել է երկիրը մոտ 35 հազար մարդ, մինչեւ տարեվերջ այդ թիվը կարող է հասնել 100 հազարի: Իշխանությունները ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին: Գազի գների աճի հետ հասկանալի է, թե ինչ կլինի սոցիալական վիճակը: Այսօրվա դրությունը լրիվ տեղավորվում է իրենց գծած սցենարի մեջ: Երբ որ կա ներսից դիմադրություն, իսկ փետրվարի 18-ը ցույց տվեց, որ այդ դիմադրությունը կա, իրենք հասկանում են, որ ցանկացած նման ապազգային քայլ կարող է բերել նոր ժայթքման: Իրենք հասկանում են, որ իրենք փակուղու մեջ են եւ առաջիկա 1-2 տարիներին իրենք են խնդրելու ընդդիմությանը ստանձնել կառավարության ղեկը: Բայց կարող է ուշ լինի արդեն»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ հիմա իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ակտիվ գործիչներին՝ Նարեկին, Աննա Ուզունյանին. Անվտանգության ծառայություններին հանձնարարականներ են տվել կոմպրոմատներ հավաքել ընդդիմության դեմ: Իրենք իրենց աթոռին վտանգ են զգում: Իրենք տեսնում են, որ հիմա նույնիսկ վտանգ կա արտաքին տրանսֆերտնեի նվազման, եթե նվազի՝ ի՞նչ պիտի անեն: Այսօր մարդիկ արտագաղթում են ընտանիքներով: Իրենք էլ են տեսնում, որ իրենց սուպերմակետներում առեւտուրը նվազել է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031