Այսօր «Անի պլազայում» ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը: Նա ասաց, որ արդեն 15 տարի է՝ ճանաչում է Րաֆֆի Հովհաննիսյանին. «Միշտ չէ, որ իր քայլերը միանգամից եմ հասկացել, բայց միշտ եկել է ժամանակը, երբ ես ասել եմ՝ ախր Րաֆֆին ասում էր, էլի»:
Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կատակեց՝ Արմենուհին մինչեւ հիմա իմ ասածները չի հասկանում, դու…
Անահիտ Բախշյանի խոսքով՝ «Ընդամենը երեք ամիս անցավ նախագահական ընտություններից: Րաֆֆի Հովհաննիսյանը երբ ներկայացրեց ծրագիրը, շատ հստակ ասում էր, թե ինչ է լինելու արտաքին քաղաքականությունը, որպեսզի ինքնիշխան երկիր կայանա, հզորանա, դա լինելու է Հայաստանի շահերից բխող բոլոր տեսակի հարաբերությունների հաստատում մեր հարեւանների եւ այլ երկրների հետ: Այսօրվա գազի գնի բարձացումը եկավ ասելու, թե ինչպես է մեր գործող իշխանությունը իր անձնական շահը գերադասում ժողովրդի շահից: Ես հասկանում եմ, որ այստեղ գործում է միայն իրենց անձնական շահը, իրենց օլիգախիկ շահերն են, որոնց մենք դարձել ենք այսօր ստրուկ: Որքան ճիշտ էր Րաֆֆին ժամանակին ասում, թե ինչպիսին պիտի լինի մեր երկրի արտաքին քաղաքականությունը: Ճիշտ է, 37 տոկոս գրեցին, մենք այդ 37 տոկոսը կարող էինք պաշտպանել, ունենալ ուրիշ իրականություն: Պիտի նստել ու քննարկել՝ ինչու չի հաջողվում, ինչն է պատճառը, որ չեն համախմբվում: Բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը կարծես թե նույն բանն են ասում, բայց ինչպիսի շահեր են, էդ ինչ ամբիցիաներ են, որ չեն համախմբվում, ես չեմ հասկանում»:
Նա կոչ արեց բոլոր քաղաքական եւ քաղաքացիական գործիչներին, խնդրեց, որ միավորվեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ