Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր «Անի պլազա» էր հրավիրել ՀՀ առաջին, երկրորդ, գործող նախագահներին, Գագիկ Ծառուկյանին եւ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ուզում են մեր երկրում իրավիճակ փոխել:
Հանդիպումն արդեն սկսվել է, եւ դեռ այս պահին համենայնդեպս այն մարդկանցից, ում անունները հնչեցրեց պարոն Հովհաննիսյանը Ազատության հրապարակում՝ հրավերի ժամանակ, չեն եկել:
Ներկա են միայն հայտնի քաղաքական գործիչներից Անդրիաս Ղուկասյանը, Մանուել Գասպարյանը, Մովսես Շահվեդյանը, Պետրոս Մակեյանը եւ «Ժառանգության», «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները: Ընդ որում հիշեցնենք, որ ՀԱՍԿ կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանը, շարժման առաջին օրից կանգնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ավագանու ընտրություններից առաջ հայտարարեց, որ չի սատարում «Բարեւ Երեւան» դաշինքին, բայց այսօր նորից եկել է հրավերի հետքերով:
Րաֆֆի Հովհաննիսյանը ջերմ ողջունեց Անդրիաս Ղուկասյանին, վերջինս խնդրեց իրեն ելույթ ունենալու հնարավորություն տալ:
Կարդացեք նաև
Մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելով՝ գրկում էին նրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ